ՀԱՅ ԱՆԳ
Հայջրմուղկոյուղի ՓԲԸ
ՀՋԿ
Ջուրը Հայաստանում
Գործառնություններ
Արհկոմ
Բաժանորդներ
Գործընկերներ
Նորություններ

02.04.08 "Հայջրմուղկոյուղի" ՓԲԸ գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը, USAID Հայաստանյան գրասենյակի աշխատակիցների հետ համատեղ շինարարական աշխատանքների որակի հսկողության նպատակով այցելեցին Արարատի մարզ: Այստեղ, ընկերությունը Միջազգային զարգացման Գործակալության ֆինանսավորմամբ իրականացնում է "Արտաշատ քաղաքի և հարակից 27 գյուղերի ջրամատակարարման վերականգման ծրագիրը":

Արտաշատ քաղաքի և մոտակա Ոստան և Շահումյան գյուղերի ջրամատակարարման բարելավման նպատակով, ծրագրով նախատեսված է Քաղցրաշեն գյուղի մոտ գտնվող օրվա կարգավորման ջրամբարի տարածքում կառուցել ևս մեկ ջրավազան 4000խմ ծավալով, վերանորոգել գոյություն ունեցող 2x2000խմ ծավալով ջրամբարները, վերակառուցել կառավարման հանգույցները, կառուցել ջրաչափական հանգույց, վերականգնել տարածքի սանիտարական գոտին:

Արտաշատի ջրամատակարարման բարելավման և ջրի կորուստները վերացնելու նպատակով նախատեսված է քաղաքի ջրամատակարարման ցանցը դարձնել օղակային, կառուցելով օղակների բացակայող հատվածները և Արտաշատ-Քաղցրաշեն հատվածում վերակառուցել շուրջ 6կմ երկարությամբ ջրատարը Փ400մմ խողովակներով:

Ջրատարը հատում է երկաթգիծը, որի հտ հատումը իրականացվելու է սելավատարի միջով: Շինարարական կազմակերպության ղեկավարի հետ քննարկվեցին այդ հատվածում հնարավոր տեխնիկական բարդություները: Մոտ 70մ երկաթգծի կամուրջի տակ որտեղով նախատեսված է անցկացնել ջրագիծը առկա են ստորգետնյա ագրեսիվ ջրեր:

Վերին Դվին տանող ճանապարհի եղրով անցնող 3.2կմ ջրագծի 1.7կմ հատվածի անցկացման աշխատանքները մոտենում են ավարտին: Շինարարական կազմակերպության ղեկավարի հետ քննարկվեցին փորձարկման և աշխատանքների ավարտի վերաբերյալ հարցերը: Վերին Դվին համայնքի ղեկավարի հետ քննարկվեցին գյուղի ջրամատակարարման և ասֆալտի վերականգմանը վերաբերվող խնդիրները: