Խմելու ջուրը Հայաստանում
Հայաստանը հարուստ է խմելու ջրի պաշարներով:
Այն պայմանավորված է տարածքի երկարակեղևի հրաբխային ծագման հետ:
Բազմաթիվ են բնական աղբյուրներ, որոնց ելքը երբեմն հասնում է մինչև 2000 լ/վ:
Հիմնականում բնակչությունը խմում է բարձր որակի աղբյուրի ջուր: Ընկերությունը ունի ավելի քան 400 կապտաժային կառուցվածքներ հանրապետության սպասարկվող բնակավայրերի շրջակայքում:
Ջրային ռեսուրսներ
Սպասարկման ոլորտի բոլոր մակերևույթային և ստորերկրյա ջրաղբյուրների համար ՀՀ բնապահպանության նախարարությունից ստացվել են համապատասխան ջրօգտագործման թույլտվություններ:
Ջրի մաքրում
Թեև Հայաստանը հարուստ է բարձրորակ խմելու ջրի պաշարներով, սակայն այն բաշխված է անհավասարաչափ թե տարածքային և թե ժամանակային առաումով: Որոշ բնակավայրերի շրջանում բացակայում են քաղցրորակ խմելու աղբյուրները(Կապան, Դիլիջան, Արթիկ, Մեղրի, Ագարակ, Բերդ և այլն): Նշված բնակավայրերը խմելու ջուր են ստանում մակերևույթային ջրերի մաքրումից հետո: Ընկերության սպասարկման ոլորտում գործում են հետևյալ խմելու ջրի մաքրման կայանները:
Տեխնիկական Համակարգեր
Ընկերությունը սպասարկվող մոտ 310 բնակավայրերի ջրամատակարարումը իրականացնում է շուրջ 110 համակարգերի միջոցով:
Ջրամատակարարում
Ջրամատակարարումը իրականացվում է ինչպես ինքնահոս, այնպես էլ մեխանիկական եղանակներով (պոմպերով): Ընկերությունը սպասարկում է 41 պոմպակայաներ, որոնց ցանկը ներակայցվում է ստորև
Բացի նշված պոմպակայաններից, մի շարք բնակավայրերում գործում են բազմաթիվ ներհամայնքային պոմպակայաններ և պոմպեր: