ՀԱՅ ԱՆԳ
Հայջրմուղկոյուղի ՓԲԸ
ՀՋԿ
Ջուրը Հայաստանում
Գործառնություններ
Արհկոմ
Բաժանորդներ
Գործընկերներ
ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ

ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ

Sortition"Հայջրմուղկոյուղի" ՓԲԸ-ն իր մասնավոր կառավարչի` ֆրանսիական ՍՈՐ ընկերության (SAUR S.A.S., France) նախաձեռնությամբ մայիս ամսից, չորս ամիսը մեկ անգամ, կազմակերպում է վիճակահանություն Հյուսիս-Արեւելյան, Հյուսիս-Արեւմտյան, Կենտրոն-Արեւմտյան եւ Հարավային տարածքային մասնաճյուղերի լավագույն բաժանորդների համար։


Վիճակահանությունը տեղի կունենա 2010թ փետրվարի 11-ին, որը կհեռարձակվի
Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերով։


Յուրաքանչյուր շահողին կվճարվի 300 000 դրամ։

ՎիՃակահանությանն ավտոմատ կերպով կմասնակցեն այն բնակիչ-բաժանորդները, ովքեր՝

  • մինչեւ վիճակահանության ժամանակահատվածի վերջը կունենան տեղադրված ջրաչափեր,
  • վիճակահանության ժամանակահատվածի ընթացքում օգտված կլինեն ջրամատակարարման ծառայություններից,
  • վիճակահանության պահին սպառված ջրի դիմաց կատարած կլինեն համապատասխան վճարումներ։

Շահող բաժանորդներն անձամբ կտեղեկացվեն այդ մասին (վիճակահանությունից հետո 2 օրվա ընթացքում)։ Նրանք կհրավիրվեն "Հայջրմուղկոյուղի" ՓԲԸ-ի գլխավոր գրասենյակ իրենց անձնագրով եւ սոցիալական քարտով՝ շահման չեկը ստանալու համար։

"Հայջրմուղկոյուղի" ՓԲԸ