ՀԱՅ ԱՆԳ
Հայջրմուղկոյուղի ՓԲԸ
ՀՋԿ
Ջուրը Հայաստանում
Գործառնություններ
Արհկոմ
Բաժանորդներ
Գործընկերներ
Տեխնիկական

Տեխնիկական վարչություն
Որակի, անվտանգության և բնապահպանության վարչություն
Ընկերության գնումների վարչություն

Որակի, անվտանգության և բնապահպանության վարչություն

Աշխատակիցների թիվը - 4.
Վարչությունը կազմավորվել է 2007թ. չորրորդ եռամսյակում: Այն բաղկացած է՝ Անվտանգության տեխնիկայի և աշխատանքի պաշտպանության, Որակի և բնապահպանության բաժիններից: Վարչության հիմնական նպատակներն ու խնդիրներն են՝
Ընկերությունում մշակել, կազմակերպել և վերահսկել՝

  • կառավարման և ծառայությունների մատուցման որակի միջազգային չափանիշների ներդրումը,
  • Ջրամատաարարման և ջրահեռացման համակարգերի, օբյեկտների անվտանգության տեխնիկայի և աշխատանքի պաշտպանության նորմերը, կարգը և կիրառությունը,
  • գործունեության մեջ բնապահպանական ստանդարտների և շրջակա միջավայրի պահպանման ապահովումը,
  • աշխատանքային պայմանների համապատասխանեցումը գործող նորմերին,
  • անձնակազմի հրահանգավորումը, վերապատրաստումը, դեպքերի հաշվառումը, հնարավոր տեխնածին վթարների կանխարգելումը և այլն:

Ջրի որակի բաժին

Աշխատակիցների թիվը – 1.
Համակարգում, պլանավորում և վերահսկում է իրականացվող խմելու ջրի և կեղտաջրերի որակի ապահովման աշխատամքները: Մասնավորապես վերահսկում ջրի որակի լաբորատոր հետազոտությունների կատարումը, խմելու ջրի մաքրման, վարակազերծման և համակարգերի ախտահանման աշխատանքները, շահագործվող համակարգերի սանիտարատեխնիկական վիճակը: Ջրի որակի բաժինը մեթոդական օգնություն է ցուցաբերում ջրի որակի աշխատանքների իրականացման համար, մշակում ջրի որակի հսկողության բարելավման ծրագրեր, ամփոփում ստացված արդյունքները, պատրաստում եռամսյակային և տարեկան հաշվետվություններ:

Գույքի կառավարման բաժին

Աշխատակիցների թիվը – 3.
Բաժնի գործառույթներն են.

  • Ընկերության գույքի կառավաում,
  • ընկերության ունեցվածքի օտարումը կամ ձեռքբերման վերահսկողություն,
  • գույքի հետ կապված համակարգի բարելավման և արդյունավետության բարձրացման ուղղությամ առաջարկությունների մշակում,
  • ընկերության դեբիտորների և կրեդիտորների հետ փոխադարձ հաշիվների ճշտգրտումների և ստուգումների իրականացում,
  • ընկերության ունեցվածքի (հիմնական միջոցների, պաշարների), նպատակային շահագործման և օգտագործման արդյունավետության վերահսկում,
  • ջրամատակարարման և ջրահեռցման համակարգերի հաշվառման և գույքագրման գործընթացի ապահովում,
  • պետական կադաստրում գրանցման նպատակով տեղեկատվության տվյալների բազայի ստեղծումը: