ՀԱՅ ԱՆԳ
Հայջրմուղկոյուղի ՓԲԸ
ՀՋԿ
Ջուրը Հայաստանում
Գործառնություններ
Արհկոմ
Բաժանորդներ
Գործընկերներ
Գործառնություններ

Աշխատանքների վարչություն
Շահագործման բաժին
Կոմերցիոն վարչություն

Շահագործման բաժին

Աշխատակիցների քանակը – 7.
Ընկերությունն իրականացնում է ընկերության սպասարկման աշխարհագրական տարածքում գտնվող բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման գլխամասային կառուցվածքների (պետական սեփականության) և ներհամայնքային ցանցերի (համայնքային սեփականության) տեխնիկական սպասարկումը և շահագործումը` ապահովելով բաժանորդների ջրամատակարարումը` պահանջվող քանակի և որակի խմելու ջրով և իրականացնում է կեղտաջրերի կազմակերպված հեռացումը:

Ընկերության կողմից շահագործվում են.

  • 441 կապտաժային կառուցվածքներ,
  • 42 գլխավոր պոմպակայաններ,
  • 12 ջրի մաքրման կայաններ,
  • 76 քլորակայաններ,
  • 2654 կմ մայրուղային ջրատարներ,
  • 3671 կմ ջրմուղի ներհամայնքնային բաշխիչ ցանցեր,
  • 356 կմ ջրահեռացման գլխավոր կոլեկտորներ,
  • 1558 կմ ջրահեռացման ցանց և այլն:

Յուրաքանչյուր ամիս, միջին հաշվով, արտադրվում և համակարգերով մատակարարվում է շուրջ 13.0 մլն.խոր.մ խմելու ջուր, այդ թվում` մոտ.

  • 5.5 մլն.խոր.մ` մեխանիկական եղանակով,
  • 7.5 մլն. խոր.մ`ինքնահոս եղանակով:

Ջրամատակարարման համակարգերը սնվում են ջրառի` 79 ինքնահոս եղանակով և 34 պոմպերով գործող ջրաղբյուրբներից: