ՀԱՅ ԱՆԳ
Հայջրմուղկոյուղի ՓԲԸ
ՀՋԿ
Ջուրը Հայաստանում
Գործառնություններ
Արհկոմ
Բաժանորդներ
Գործընկերներ
Վիճակահանություն

Անցկացվեց ՀՋԿ Իններրորդ վիճակահանությունը
2011թ. հունիսի 11–ին ժ. 19:00

Սույն թվականի հունիսի 11–ին անցկացվեց ,,Հայջրմուղկոյուղի,, ընկերության կողմից կազմակերպվող թվով ութերրորդ վիճակահանությունը: Այն հեռարձակվեց հայկական երկրորդ հեռուստալիքի ուղիղ եթերով:
Ինչպես առաջին վիճակահանության ընթացքում, այնպես էլ այս անգամ, ,,Հայջրմուղկոյուղի,, կազմակերպած վիճակահանությանը, որպես գլխավոր գործընկեր մասնակցեց ՎՏԲ-Հայաստան բանկը` 300,000-ական դրամ տրամադրելով շահող տաս ՀՋԿ բաժանորդներին:
Վիճակահանությանը մասնակցում էին ՀՋԿ գլխավոր տնօրեն և պայմանագրի կառավարիչ պ-ն Լորենը, ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ պ-ն Օվսյաննիկովը և վիճակահանության անդրանիկ շահողները: Վերջիններս հատուկ համակարգչային ծրագրի միջոցով պատահականության սկզբունքով ՀՋԿ տարածքային մասնաճյուղերից ընտրեցին հետևյալ բաժանորդներին, որոնք էլ ճանաչվեցին իններրորդ վիճակահանության շահողներ`

Արարատի մարզ` Ավագյան Վալյա, գ.Ազատաշեն, Արագածոտն մարզ` Չերքեզյան Արթուր, գ.Օհանավան

Արմավիրի մարզ` Կարապետյան Ալեքսան, ք.Էջմիածին, Գեղարքունիկի մարզ` Մհերյան Մկրտիչ, ք.Սևան

Լոռի մարզ` Քոչինյան Բենիկ, ք.Ալավերդի, Կոտայքի մարզ` Հովհաննիսյան Սերժիկ, ք.Բյուրեղավան

Շիրակի մարզ` Վարդանյան Խնկիանոս, գ.Բավրա, Սյունիքի մարզ` Ռուբենյան Ժասմենա, ք.Կապան

Վայոց Ձորի մարզ` Սիմոնյան Նորայր, ք.Եղեգնաձոր, Տավուշի մարզ` Սարգսյան Սերոժ, ք.Իջևան


Շահումների հանձնման արարողությունը տեղի կունենա ՎՏԲ-Հայաստան բանկի գլխամասային գրասենյակում ս/թ հունիսի 24-ին: