ՀԱՅ ԱՆԳ
Հայջրմուղկոյուղի ՓԲԸ
ՀՋԿ
Ջուրը Հայաստանում
Գործառնություններ
Արհկոմ
Բաժանորդներ
Գործընկերներ
Վիճակահանություն

Անցկացվեց ՀՋԿ վեցերրորդ վիճակահանությունը
2010թ. հունիսի 11–ին ժ. 19:00

Սույն թվականի հունիսի 11–ին անցկացվեց ,,Հայջրմուղկոյուղի,, ընկերության կողմից կազմակերպվող թվով երկրորդ վիճակահանությունը: Այն հեռարձակվեց հայկական երկրորդ հեռուստալիքի ուղիղ եթերով:
Ինչպես առաջին վիճակահանության ընթացքում, այնպես էլ այս անգամ, ,,Հայջրմուղկոյուղի,, կազմակերպած վիճակահանությանը, որպես գլխավոր գործընկեր մասնակցեց ՎՏԲ-Հայաստան բանկը` 300,000-ական դրամ տրամադրելով շահող չորս ՀՋԿ բաժանորդներին:
Վիճակահանությանը մասնակցում էին ՀՋԿ գլխավոր տնօրեն և պայմանագրի կառավարիչ պ-ն Լորենը, ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ պ-ն Օվսյաննիկովը և վիճակահանության անդրանիկ շահողները: Վերջիններս հատուկ համակարգչային ծրագրի միջոցով պատահականության սկզբունքով ՀՋԿ տարածքային մասնաճյուղերից ընտրեցին հետևյալ բաժանորդներին, որոնք էլ ճանաչվեցին երկրորդ վիճակահանության շահողներ`

Հյուսիս-Արևմտյան տարածքային մասնաճյուղ`

1.Պեպանյան Ջեմմա, ք.Սպիտակ, 2.Միքայելյան Արմեն, ք.Ալավերդի

Կետրոն-Արևմտյան տարածքային մասնաճյուղ`

1.Ավագյան Մարտին,ք.Արարատ,2.Կարապետյան Գառնիկ,գ.Շահումյան

Հարավային տարածքային մասնաճյուղ`

1.Ավետյան Ավետիկ,ք.Վայք,2.Հայրապետյան Ռազմիկ,ք.Եղեգնաձոր
Շահումների հանձնման արարողությունը տեղի կունենա ՎՏԲ-Հայաստան բանկի գլխամասային գրասենյակում ս/թ հունիսի 24-ին: