ՀԱՅ ԱՆԳ
Հայջրմուղկոյուղի ՓԲԸ
ՀՋԿ
Ջուրը Հայաստանում
Գործառնություններ
Արհկոմ
Բաժանորդներ
Գործընկերներ
Վիճակահանություն

Անցկացվեց ՀՋԿ երրորդ վիճակահանությունը
2009թ. հունիսի 11–ին ժ. 19:00

Սույն թվականի հունիսի 11–ին անցկացվեց ,,Հայջրմուղկոյուղի,, ընկերության կողմից կազմակերպվող թվով երկրորդ վիճակահանությունը: Այն հեռարձակվեց հայկական երկրորդ հեռուստալիքի ուղիղ եթերով:
Ինչպես առաջին վիճակահանության ընթացքում, այնպես էլ այս անգամ, ,,Հայջրմուղկոյուղի,, կազմակերպած վիճակահանությանը, որպես գլխավոր գործընկեր մասնակցեց ՎՏԲ-Հայաստան բանկը` 300,000-ական դրամ տրամադրելով շահող չորս ՀՋԿ բաժանորդներին:
Վիճակահանությանը մասնակցում էին ՀՋԿ գլխավոր տնօրեն և պայմանագրի կառավարիչ պ-ն Լորենը, ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ պ-ն Օվսյաննիկովը և վիճակահանության անդրանիկ շահողները: Վերջիններս հատուկ համակարգչային ծրագրի միջոցով պատահականության սկզբունքով ՀՋԿ տարածքային մասնաճյուղերից ընտրեցին հետևյալ բաժանորդներին, որոնք էլ ճանաչվեցին երկրորդ վիճակահանության շահողներ`
Հյուսիս-Արևելյան տարածքային մասնաճյուղ` Բզանյան Ռաֆիկ , ք.Արթիկ
Հյուսիս-Արևմտյան տարածքային մասնաճյուղ` Մելիքսեթյան Մարտուն Պատվականի, ք. Ախթալա

Կետրոն-Արևմտյան տարածքային մասնաճյուղ` Հովհաննիսյան Նաիրա , գ. Այգեզարդ

Հարավային տարածքային մասնաճյուղ` Գրիգորյան Վարշամ , ք. Կապան
Շահումների հանձնման արարողությունը տեղի ունեցավ ՎՏԲ-Հայաստան բանկի գլխամասային գրասենյակում ս/թ հունիսի 24-ին: