ՀԱՅ ԱՆԳ
Հայջրմուղկոյուղի ՓԲԸ
ՀՋԿ
Ջուրը Հայաստանում
Գործառնություններ
Արհկոմ
Բաժանորդներ
Գործընկերներ
Վիճակահանություն

Անցկացվեց ՀՋԿ երկրորդ վիճակահանությունը
2009թ. փետրվարի 11–ին ժ. 19:00

Սույն թվականի փետրվարի 11–ին անցկացվեց ,,Հայջրմուղկոյուղի,, ընկերության կողմից կազմակերպվող թվով երկրորդ վիճակահանությունը: Այն հեռարձակվեց հայկական երկրորդ հեռուստալիքի ուղիղ եթերով:
Ինչպես առաջին վիճակահանության ընթացքում, այնպես էլ այս անգամ, ,,Հայջրմուղկոյուղի,, կազմակերպած վիճակահանությանը, որպես գլխավոր գործընկեր մասնակցեց ՎՏԲ-Հայաստան բանկը` 300,000-ական դրամ տրամադրելով շահող չորս ՀՋԿ բաժանորդներին:
Վիճակահանությանը մասնակցում էին ՀՋԿ գլխավոր տնօրեն և պայմանագրի կառավարիչ պ-ն Լորենը, ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ պ-ն Օվսյաննիկովը և վիճակահանության անդրանիկ շահողները: Վերջիններս հատուկ համակարգչային ծրագրի միջոցով պատահականության սկզբունքով ՀՋԿ տարածքային մասնաճյուղերից ընտրեցին հետևյալ բաժանորդներին, որոնք էլ ճանաչվեցին երկրորդ վիճակահանության շահողներ`
Հյուսիս-Արևելյան տարածքային մասնաճյուղ` Պետրոսյան Գեորգի Ենոքի, ք.Չարենցավան
Հյուսիս-Արևմտյան տարածքային մասնաճյուղ` Մարգարյան Գագիկ Ժորայի, ք. Սևան

Կետրոն-Արևմտյան տարածքային մասնաճյուղ` Ավագյան Աշոտ, գ. Բերդիկ

Հարավային տարածքային մասնաճյուղ` Մովսիսյան Լիչո, ք. Կապան
Շահումների հանձնման արարողությունը տեղի ունեցավ ՎՏԲ-Հայաստան բանկի գլխամասային գրասենյակում ս/թ փետրվարի 24-ին: