ՀԱՅ ԱՆԳ
Հայջրմուղկոյուղի ՓԲԸ
ՀՋԿ
Ջուրը Հայաստանում
Գործառնություններ
Արհկոմ
Բաժանորդներ
Գործընկերներ
Վիճակահանություն

Անցկացվեց ՀՋԿ Տասերրորդ վիճակահանությունը
2011թ. հոկտեմբերի 11–ին ժ. 19:00

Սույն թվականի հոկտեմբերի 11–ին անցկացվեց ,,Հայջրմուղկոյուղի,, ընկերության կողմից կազմակերպվող թվով տասերրորդ վիճակահանությունը: Այն հեռարձակվեց հայկական երկրորդ հեռուստալիքի ուղիղ եթերով:
Ինչպես առաջին վիճակահանության ընթացքում, այնպես էլ այս անգամ, ,,Հայջրմուղկոյուղի,, կազմակերպած վիճակահանությանը, որպես գլխավոր գործընկեր մասնակցեց ՎՏԲ-Հայաստան բանկը` 300,000-ական դրամ տրամադրելով շահող տաս ՀՋԿ բաժանորդներին:
Վիճակահանությանը մասնակցում էին ՀՋԿ գլխավոր տնօրեն և պայմանագրի կառավարիչ պ-ն Լորենը, ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ պ-ն Օվսյաննիկովը և վիճակահանության անդրանիկ շահողները: Վերջիններս հատուկ համակարգչային ծրագրի միջոցով պատահականության սկզբունքով ՀՋԿ տարածքային մասնաճյուղերից ընտրեցին հետևյալ բաժանորդներին, որոնք էլ ճանաչվեցին իններրորդ վիճակահանության շահողներ`

Արարատի մարզ` Հարությունյան Վանուշ, ք.Մասիս, Արագածոտն մարզ` Շիրինյան Գոհարիկ, ք.Աշտարակ

Արմավիրի մարզ` Վարդանյան Զարմիկ, ք.Էջմիածին, Գեղարքունիկի մարզ` Մկրտչյան Արմենուհի, գ.Լճափ

Լոռի մարզ` Սիմոնյան Վանո, ք.Ալավերդի, Կոտայքի մարզ` Գալստյան Էդիտա , ք.Աբովյան

Շիրակի մարզ` Պողոսյան Հովհաննես, գ.Աշոցք, Սյունիքի մարզ` Առաքելյան Յուրիկ, ք.Մեղրի

Վայոց Ձորի մարզ` Միքայելյան Աղվան, ք.Ջերմուկ, Տավուշի մարզ` Ամիրյան Ալվարդ, ք.Դիլիջան


Շահումների հանձնման արարողությունը տեղի կունենա ՎՏԲ-Հայաստան բանկի գլխամասային գրասենյակում ս/թ հոկտեմբերի 24-ին: