SAUR ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԽՄԲԻ ԵՎ ՆՐԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ
SAUR կազմակերպությունը մեկն է Ֆրանսիայում ճանաչված և առաջատար երեք կազմակերպություններից, որոնք ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտում տեղական իշխանություններին մատուցում են ծառայություններ` արտերկրի մասնագիտական ներուժի ներգրավմամբ: Միևնույն ժամանակ Ֆրանսիայում այն գրավել է ամուր դիրքեր` ջրի մաքրման կայանների ինժեներական նախագծման և շինարարության ոլորտում:
1933թ. հիմնադրվելուց ի վեր SAUR կազմակերպությունը աճել է տեղական ջրամատակարարման ծառայության ոլորտի օպերատորի կարգավիճակից մինչև ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատակարար: Այն նաև ընդլայնել է իր փորձառությունը ջրի մաքրման կայանների նախագծային և շինարարական աշխատանքներում, ընդարձակել է իր գործունեությունը Ֆրանսիայի տարածքում և արտերկրում, ինչպես նաև համալրել է իր հաճախորդների բազան` ներառելով ինչպես տեղական կառավարման մարմիններին, այնպես էլ արդյունաբերող ընկերությունների:
SAUR կազմակերպությունն իր 12,000 անձից բաղկացած աշխատակազմով իրականացնում է շուրջ 5,300 ջրամատակարարման պայմանագրերով և ավելի քան 1,000 ջրահեռացման պայմանագրերով նախատեսված պարտավորություններ` սպասարկելով համապատասխանաբար մոտ 5.5 միլիոն սպառողների և ավելի քան 5 միլիոն մարդկանց Ֆրանսիայում: 2004թ. կազմակերպության զուտ իրացումը (*) կազմել է 1.3 միլիարդ եվրո իր սպասարկման տարածքում (տես Մաս III. 2004թ. ամփոփ հաշվեկշիռների մասին: Ֆինանսական տարին փոփոխվել է, ուստի 2005-2006թթ. ամփոփ հաշվեկշիռներում կներկայացվի 2005թ. մարտ ամսից մինչև 2006թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածը: Հաշվեկշիռները պատրաստ կլինեն մինչև ընթացիկ տարվա կեսը):
- SAUR կազմակերպության ֆրանսիական մասնաճյուղն իրականացնում է ջրամատակարարման և ջրահեռացման աշխատանքներ Ֆրանսիայում: Այս ընկերության հիմնական գործունեությունն է խմելու ջրի արտադրությունն ու մատակարարումը և կեղտաջրերի հեռացումն ու մաքրումը մինչև դրանց արտանետումը կրկին բնական միջավայր: Այն իրականացնում է նաև ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքների հետ կապված աշխատանքներ: SAUR կազմակերպության ֆրանսիական մասնաճյուղը երրորդ խոշորագույն ընկերությունն է, որը մատուցում է ջրամատակարարման ծառայություններ ֆրանսիական միջազգային ներուժի շուկայում:
- Coved ընկերությունը իրականացնում է աղբահանում Ֆրանսիայում: Ընկերությունը առաջարկում է մի շարք ծառայություններ, այդ թվում` աղբի հավաքումը, տեսակավորումը և մշակումը, ինչպես նաև դրա հորումը վերջնական աղբահանման տարածքներում: Այն նաև առաջարկում է լրացուցիչ ծառայություններ, որոնցից է քաղաքային տարածքի մաքրումը: Coved ընկերությունը երրորդ ամենախոշոր աղբահանման ծառայություններ մատուցողն է Ֆրանսիայում:
- Stereau ընկերությունը մասնագիտացված է ջրի մաքրման կայանների նախագծման և կառուցման ոլորտում: Այն ծավալում է իր գործունեությունը Ֆրանսիայում, Իսպանիայում և Միացյալ Թագավորությունում: Stereau ընկերությունը Ֆրանսիայում ջրի մաքրման կայանների նախագծման և շինարարության շուկայի երրորդ ամենամեծ կապալառուն է:
- SAUR կազմակերպության միջազգային մասնաճյուղը վերահսկում է Ֆրանսիայից դուրս իրականացվող ջրամատակարարման և ջրահեռացման գործունեությունը, որը գլխավորապես կենտրոնացված է Իսպանիայում և Լեհաստանում:
- Optimum ընկերությունը իրականացնում է համակարգիչների միջոցով կատարվող բոլոր գործողությունները: (*) Ընկերության զուտ իրացումը հանդիսանում է պետական կառավարման և ջրային տնտեսության մարմինների կողմից գանձվող վճարումների հաշվարկից հետո առաջացած եկամուտը:
SAUR-ը Հայաստանում
2004թ. օգոստոսի 19-ին SAUR կազմակերպությունը կնքել է կառավարման պայմանագիր ՀՀ Կառավարության հետ, որը ներկայացված է ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից: Պայմանագրի առարկան ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ կառավարումն է:
2004թ. հոկտեմբերի 19-ից պայմանագրի կառավարիչը ձեռնամուխ է եղել ՀՋԿ ՓԲԸ կառավարմանը: Պայմանագիրը ստորագրվել է 4 տարի ժամկետով մինչև 2008թ. հոկտեմբերի 18-ը:
Նկատի ունենալով ընկերության հաջողությունները և իրականացրած ծրագրերը, ՀՀ կառավարությունը կառավարման պայմանագիրը երկարացրել է ևս 2 տարով /մինչև 2010թ./:
Հայաստանում գործունեություն ծավալելու նպատակով SAUR կազմակերպությունը ստեղծել է "SAUR SEVAN SERVICES" անվանումով Հայաստանյան մասնաճյուղը, որի բաժնետերը հանդիսանում է SAUR կազմակերպությունը (100%):