ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԾՐԱԳԻՐ` ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎԱԾ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ
ԱԶԲ ՋՋՍԾ 2010թ. Եռամսյակային Հաշվետվություններ
|
|
ԱԶԲ Ծրագրի Ընդհանուր նկարագիր
|
| Ծրագրի համարը | 40296 |
| Վարկի համարը | L2363-ARM(SF) |
| Ֆինանսավորման պլան | ԱԶԲ – 36 մլն. ԱՄՆ դոլար ՀՀ Կառավարություն – 9 մլն. ԱՄՆ դոլար |
| Ոլորտ | Ջրամատակարարում, ջրահեռացում և աղբահանում |
| Ենթաոլորտ | Ջրամատակարարում և ջրահեռացում |
| Ծրագիրը վերահսկող գործակալություն | ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտե, ԾՀԳ |
| Ծրագիրը իրականացնող գործակալություն | ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ, ԾԿԳ |
| Ծրագրի արդյունքները | Ծրագիրը դրական ազդեցություն կունենա 16 քաղաքների և 125 գյուղերի վրա, որոնց բնակչության թիվը հասնում է 576.000-ի` որից 25% գտնվում է աղքատության եզրին: Ծրագիրը կբարելավի ապրելու ստանդարտները, շրջակա միջավայրը, հասարակության առողջական վիճակը և տնտեսական հնարավորությունները: Ծրագիրը կբարելավի ծառայություն մատուցողների տեխնիկական և ֆինանսական հնարավորությունները: |
| Արդյունք | Ծրագրի արդյունքը կհանդիսանա ծրագրում ընդգրկված բնակավայրերի շարունակական բարելավված ՋՋ ծառայությունների հասանելիությունը: Ծրագրի նպատակն է գոյություն ունեցող ենթակառուցվածքների օպտիմիզացումը և շահագործման բարելավումը, ինչպես նաև նոր ենթակառուցվածքների կառուցումը: |
| Ծրագրի սկիզբը | 2008 թ. մարտ ամսին |
| Օգտագործման ժամանակաշրջանը | 2013թ. հունիսի 30 |
| Ծրագրի ավարտը | 2012 թ. դեկտեմբերի 31 |