ՀՋԿ ՄԱՄ (Միացյալ Արհեստակցական Միություն)
"Հայջրմուղկոյուղի" փակ բաժնետիրական ընկերության միացյալ Արհեստակցական միություն Գործում է 2003թ հունիսի 27-ին կայացած միացյալ Արհեստակցական միության ստեղծման հիմնադիր ժողովի որոշմամբ: Իրավաբանական անձի իրավունքով գրանցված է ՀՀ Արդարադատության նախարարության պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից 2003 թվականի օգոստոսի 14-ին (գրանցման համարը` 211 190 01946): Ընկերության չորս մասնաճյուղերի հիմնադիր ժողովներով ստեղծվել և գործում են միացյալ Արհկոմի կազմի մեջ մտնող Արհեստակցական կազմակերպությունները: Արհեստակացական միությունը գործունեությունը իրականացնում է աշխատանքային հարաբերություններին վերաբերող Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի պահանջներին համաձայն: Ամենօրյա աշխատանքների իրականացման հիմք է հանդիսանում ընկերության տնօրինության հետ կնքած կոլեկտիվ պայմանագիրը: Կատարված և կատարվելիք աշխատանքները ուղղված են աշխատողների աշխատանքնային պայմանների, նրանց ընտանիքների նյութական բարեկեցության բարելավմանը, համակարգում աշխատանքային ցուցանիշների և բարոյահոգեբանական մթնոլորտի բարեփոխմանը: Արդեն չորրորդ տարին է կազմակերպվում է համակարգի աշխատողների դպրոցահասակ երեխաների անվճար ամառային հանգիստը: 2005 թվականին Հանքավանի "Լուսաբաց", 2006-2007 թվականներին Վահագնաձորի "Գուգարք" ճամբարներում կազմակերպվել է տարեկան 60 երեխաների ամառային հանգիստը: Պայմանգիր է կնքվել 2008 թվականին նույնպես "Գուգարք" ճամբարում կազմապերպել երեխաների հանգիստը: Ամեն տարի դպրոցական սեզոնի բացման կապակցությամբ համակարգի ցածր վարձատրվող և կարիքավոր ընտանիքների ավելի քան հազար երեխաների համար ձեռք են բերվում և հատկացվում են անհրաժեշտ դպրոցական և գրենական պիտույքներ: Գործունեությունում կարևոր նախապայման է համարվում աշխատողների սպորտային և կուլտուրամասսայական միջոցառումների կազմակերպումը: Համակարգի ֆուտբոլի թիմը մասնակցել է մի շարք հանրապետական մրցաշարերի և գրավել է մրցանակային տեղեր, իսկ 2007 թվականին հանրապետության առաջնակարգ 16 թիմերի մրցաշարում գրավել է առաջին տեղը` նվաճելով գավաթը: Կազմակերպվում են նաև ներհամակարգային սպորտային միջոցառումներ: Աշխատավորական կոլեկտիվում ավանդույթ է դարձել Արհմիութենական կազմակերպությունների նախաձեռնությամբ հանրապետական մի շարք տոների (Բանակի, Կանանց, Ամանորի) նշումը, վետերանների մեծարման միջոցառումների կազմակերպումը: Համակարգի կարիքավոր, դժբախտ դեպքերի առընչված ընտանիքների անդամներին տրամադրվում են դրամական և նյութական օգնության: Արհկոմի նախագահ` Ա.Շուշյան ![]() |




