ՀԱՅ ԱՆԳ
Հայջրմուղկոյուղի ՓԲԸ
ՀՋԿ
Ջուրը Հայաստանում
Գործառնություններ
Արհկոմ
Բաժանորդներ
Գործընկերներ
ՀՋԿ

Aknalitj"Հայջրմուղկոյուղի" ձեռնարկությունը ստեղծվել է նախկին ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի որոշմամբ, 1971թ. հունվարին, Բնակարանային-կոմունալ տնտեսության մինիստրության կազմում:

1990 թ. ՀՀ ձեռնարկությունների մասին օրենքի համաձայն ձեռնարկությունը վերափոխվել է հատուկ նշանակության պետական ձեռնարկության, իսկ 1999թ. ապրիլին՝ վերափոխվել է պետական փակ բաժնետիրական ընկերության, որի բաժնեմասերը 100 տոկոսով պատկանում են պետությանը /ներկայումս՝ ՀՀ ջրտնտպետկոմիտեին/:

Ներկայումս ընկերությունն իր գործունեությունն իրականացնում է 4 տարածքային մասնաճյուղերի և նրանցում ընդգրկված 19 տեղամասերի և 17 ենթատեղամասերի միջոցով:

Ընկերությունն իր տարածքային ստորաբաժանումների հետ համատեղ ներկայումս պատասխանատու է Հայաստանի Հանրապետության 37 քաղաքներում և 268 գյուղական համայնքներում ջրամատակարարման և ջրահեռացման ամբողջ համակարգերի շահագործման և պահպանման համար:

Ջրամատակարարման և ջրահեռացման (ՋևՋ) ներհամայնքային ցանցերը հանդիսանում են համայնքների սեփականությունը և ՀՀ կառավարության 1999 թ. որոշմամբ, 10 տարի ժամկետով համայնքների հետ կնքված պայմանագրերի համաձայն, հանձնվել են ընկերության անհատույց օգտագործմանը:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2006թ. հունիսի 7-ի թիվ 59-Ա որոշմամբ "Հայջրմուղկոյուղի" ՓԲԸ-ն իր սպասարկման տարածքի ՙԽմելու ջուր՚ ապրանքային շուկայում համարվել է գերիշխող դեր ունեցող:

Համայնքների ընդհանուր թիվը
N
 
Արագածոտնի մարզ
45
Արմավիրի մարզ
33
Արարատի մարզ
73
Գեղարքունիքի մարզ
20
Լոռու մարզ
34
Կոտայքի մարզ
35
Շիրակի մարզ
38
Սյունիքի մարզ
21
Վայոց Ձորի մարզ
7
Տավուշի մարզ
13

Ընկերությունը ծառայություններ է մատուցում 266000 բաժանորդների, որոնցից յուրաքանչյուր ամիս ծառայություններից օգտվում են մոտ 170000-ը:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005թ. մարտի 22-ի թիվ 27-Ն որոշմամբ, սկսած 2005թ. մայիսի 1-ից ընկերության սպասարկման տարածքում սահմանված են և գործում են հետևյալ սակագները (ԱԱՀ-ով)`

Նպատակները

Բարձրացնել հաճախորդներին մատուցվող ծառայությունների որակը

Վերահսկել սպառված ջրաքանակը Կոմերցիոն վարչության միջոցով

Ավելացնել ջրամատակարարման տևողություն

Ապահովել համապատասխան հավաքագրում