«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ Միացյալ Արհեստակցական կազմակերպություն գործում է 2003թ. հունիսի 27-ին կայացած միացյալ Արհեստակցական կազմակերպության ստեղծման հիմնադիր ժողովի որոշմամբ: Արհեստակցական կազմակերպությունը իր գործունեությունը իրականացնում է աշխատանքային հարաբերություններին վերաբերող Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի պահանջներին համապատասխան: Ամենօրյա գործունեության հիմք է հանդիսանում ընկերության տնօրինության հետ կնքված ԿՈԼԵԿՏԻՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ: Արհմիութենական կազմակերպության հիմնադրման հիմնական նպատակներից է եղել նաև համակարգի աշխատողների, նրանց ընտանիքի անդամների սոցիալական պայմանների բարելավմանը, համակարգում բարոյահոգեբանական մթնոլորտի կայունացմանը նպաստելու հարցերը: