Արդեն վեց տարի անընդմեջ Արհմիության միջոցներով համակարգի աշխատողների 55-ից 60 երեխաներ իրենց ամառային հանգիստն են անցկացնում Հանքավանի «Լուսաբա» ճամբարում (2005 թ) և Լոռու մարզի Վահագնաձորի «Գուգարք» ճամբարում (2006 - ներկա):

Մեր երեխաները ամենակտիվ մասնակցությունն են ունենում ճամբարի առօրյային, գեղարվեստական և ուսումնական միջոցառումներին` շահելով տարբեր մրցանակներ և պատվոգրեր: Պայմանավորվածության համաձայն ճամբարի տնօրինության կողմից երեխաների համար կազմակերպվում են էքսկուրսիաներ դեպի պատմական և հիշարժան վայրեր: