Կազմակերպության գործունեությունում կարևոր տեղ է հատկացված աշխատողների սպորտային միջոցառումների կազմակերպմանը: Համակարգի ֆուտբոլային թիմը հաճախակի հրավիրվում է հանրապետական մրցաշարերի, գրավելով մրցանակային տեղեր, իսկ 2007թ. Հանրապետության առաջնակարգ 16 թիմերի մրցաշարում գրավել է առաջին տեղը: Ամեն տարի պարտադիր կազմակերպվում են նաև ներհամակարգային սպորտային մրցույթներ, ինչպես նաև այցելություններ թատերական և համերգային տարբեր ներկայացումների: