Ս. թ. Մայիսի 19-ին «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի վարչությունը հասարակական սեկտորի ներկայացուցիչների համար կազմակերպեց շրջայց դեպի Աշտարակ քաղաքի «ՀՋԿ» կառավարման կենտրոն:

«Սպառողների միության», «Սպառողների աջակցման կենտրոնի», «Բնակարանային – կոմունալ ոլորտի աշխատողների միավորման», «Համատիրությունների նախագահների ասոցացիայի» ներկայացուցիչներին «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ շահագործման գծով գործառնական տնօրենի տեղակալ Հովհաննես Գասպարյանը ներկայացրեց, թե ինչպես է կենտրոնը նորագույն տեխնոլոգիաների միջոցով հեռակառավարում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը։ ՀԿ ներկայացուցիչները հնարավորություն ունեցան ուղղելու իրենց հուզող հարցերը կենտրոնի աշխատակցին և ստանալու սպառիչ պատասխաններ։