«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենը և Շիրակի մարզպետը քննարկեցին շիրակցիներին հուզող խնդիրների մասին

7 Մայիսի, 2014թ. – ՀՀ, ք. Գյումրի

Այսօր «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի առաջին տեղակալի հետ միասին հանդիպում ունեցան ՀՀ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հետ: Հանդիպման ընթացքում կողմերն հիմնականում զրուցեցին «Հայջրմուղկոյուղի» ընկերության կողմից իրականացված ներդրումային աշխատանքների վերաբերյալ: Շիրակի մարզպետը, կարևորելով մի շարք համայնքներում իրականացված վերականգնողական աշխատանքները, նշեց, որ դրանք իսկապես կնպաստեն ջրամատակարարման որակի բարձրացմանը:

Կողմերն անդրադարձան Արթիկ քաղաքում իրականացված աշխատանքներին, առաջիկայում Անիի տարածաշրջանում նախատեսված ներդրումային ծրագրին, որն ապահովելու է տարածաշրջանի մի շարք գյուղերի խմելու ջրի խնդրի կարգավորումը: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև Արթիկի տարածաշրջանի գյուղերի ջրամատակարարման խնդրին, այժմ ընթանում են մի քանի համայնքների` դրենաժային համակարգից ջրամատակարարում իրականացնելու համար նախագծա-նախահաշվային փաստաթղթերի հստակեցման աշխատանքները: Հանդիպման ավարտին Շիրակի մարզպետն ու Պատրիկ Լորենը պայմանավորվածություն ձեռք բերեցին առաջիկա մի քանի օրերի ընթացում շրջայց իրականացնել Արթիկի տարածաշրջանում` ծանոթանալու համայնքներին` ջրամատակարարման և սպասարկման առումով հուզող հիմնախնդիրներին: