Տարածաշրջանում նախադեպը չունեցող կենտրոնը "Սկադա" համակարգի միջոցով հնարավորություն է տալիս հեռակառավարել ջրամատակարման և ջրահեռացման համակարգերը: Այժմ կառավարման կենտրոնում կատարվում է մեքենա-մեխանիզմների, ջրամբարների, պոմպակայանների, ծախսված էլեկտրաէներգիայի, արտադրված և սպառված ջրի առցանց մոնիտորինգ։ Համակարգը թույլ է տալիս նաև ավտոմատ կառավարել պոմպակայանները, ըստ բազմաթիվ չափանիշների անջատել կամ միացնել պոմպերը։ Կառավարման կենտրոնում տեսահսկում է պոմպակայանների տարածքը։ Ներկայում կատարվում է նաև ջրում առկա մնացորդային քլորի առցանց վերահսկում, ինչը նպաստում է ջրի որակի վերահսկողությանը: