Ս/թ մարտի 12-ին տեղի ունեցավ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ 2013 թվականի տարեկան հաշվետվության ներկայացումը Մարիոտ Արմենիա հյուրանոցում: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի/ՋՏՊԿ/ փոխնախագահը, կոմիտեի աշխատակիցները, կառավարության անդամներ, նախարարությունների ներկայացուցիչներ, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչներ, տեղական, հասարակական և միջազգային կազմակերպությունների գործընկերներ, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ ղեկավար անձնակազմն ու այլ հյուրեր: Այս տարի տարեկան հաշվետվության ներկայացմանը նույնպես ներկա էին ՍԱՈՒՂ ընկերության միջազգային տնօրեն՝ պ-ն Միշել Ֆուրրեն:

ՀՋԿ գործունեությունը ցուցադրվեց տարեկան տեսաֆիլմի միջոցով, որը ներկայացրեց անցած տարվա ընթացքում ընկերության գործունեությունը, իրականացրած ծրագրերը, նվաճումներն ու արդյունքները ինտերակտիվ ձևաչափով: Ֆիլմի ցուցադրումից հետո, պ-ն Լորենը ամփոփեց 2013 թվականի տվյալները և հրավիրեց ՋՏՊԿ փոխնախագահին իր խոսքն ասելու: ՋՏՊԿ փոխնախագահը կարևորեց «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կողմից 2013 թվականի ընթացքում իրականացրած աշխատանքները և նշեց, որ ապագա բարելավման ծրագրերը պետք է շարունակական բնույթ կրեն: Իր խոսքով հանդես եկավ նաև ՍԱՈՒՂ ընկերության միջազգային տնօրենը, ով խոսեց Հայաստանում ՍԱՈՒՂԻ գործունեության և ապագայի պլանների մասին: