«Հայջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից մինչև 2016թ. դեկտեմբերի 31-ը կենտրոնացված ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ ստացած հարգելի բաժանորդնե՛ր

1. Հայտնում ենք ձեզ, որ Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի և «Վեոլիա Օ Կոմպանի Ժեներալ Դեզ Օ» կոմանդիտային բաժնետիրական ընկերության միջև 2016թ.-ի նոյեմբերի 21-ին կնքվել է վարձակալության պայմանագիր, որի համաձայն 2017թ. հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կենտրոնացված ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունները մատուցվում են «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 14-ի թիվ 888-Ն որոշման համաձայն 2017թ. հունվարի 1-ից դադարեցվել է «Հայջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների (այսուհետ՝ միասին Ընկերություններ, իսկ առանձին՝ Ընկերություն) կողմից ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման գործունեությունը։ Ընկերությունների կողմից մինչև 2016թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ մատուցված ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների դիմաց առաջացած պարտավորությունների դիմաց բաժանորդները պետք է վճարումներ կատարեն «Հայփոստ», «Արդշինբանկ» և «ՎՏԲ–Հայաստան բանկ» ՓԲԸ-ների ստորաբաժանումներում՝ իրենց նախկին բաժանորդային քարտերի կոդերով՝ պարտադիր հայտնելով վճարումը ստացող աշխատակցին, որ վճարումը կատարվում է ի օգուտ Ընկերության։ Միաշամանակ առանց բաժանորդային քարտերի կոդերի մուտքագրումների դեպքում կամ այլ բանկերից վճարումներ կատարելու համար ստորև ներկայացնում ենք Ընկերությունների անվամբ «Արդշինբանկ» ՓԲԸ-ում գործող հետևյալ բանկային հաշիվները.

3. Ընկերությունների հանդեպ առկա պարտավորությունների վերաբերյալ տվյալներին Բաժանորդները կարող են տեղեկանալ Ընկերությունների ինտերնետային ՎԵԲ կայքի «Բաժանորդներ» ստեղնին սեղմելու և բաժանորդային քարտի համարը (ID) մուտքագրելու միջոցով:

4. Միաժամանակ տեղեկացնում ենք, որ որևէ նոր կազմակերպություն չի հանդիսանում Ընկերությունների իրավահաջորդը, բաժանորդների պարտավորությունները Ընկերությունների հանդեպ չեն վերացել և ենթակա են մարման հնարավորին սեղմ ժամկետում` հակառակ պարագայում գումարը կբռնագանձվի դատական կարգով։