Ընդհանուր Բնութագիր

Հայաստանը հարուստ է խմելու ջրի պաշարներով: Այն պայմանավորված է տարածքի երկրակեղևի հրաբխային ծագման հետ: Բազմաթիվ են բնական աղբյուրները, որոնց ելքը երբեմն հասնում է մինչև 2000 լ/վ: Հիմնականում բնակչությունը խմում է բարձր որակի աղբյուրի ջուր: <<Հայջրմուղկոյուղի>> ընկերությունը իրականացնում է իր սպասարկման աշխարհագրական տարածքում գտնվող բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման գլխամասային կառուցվածքների (պետական սեփականության) և ներհամայնքային ցանցերի (համայնքային սեփականության) տեխնիկական սպասարկումն ու շահագործումը` ապահովելով սպառողների ջրամատակարարումը` պահանջվող քանակի և որակի խմելու ջրով և իրականացնում է կեղտաջրերի կազմակերպված հեռացումը: Այժմ ընկերության սպասարկման տարածքում ջրամատակարարման միջին տևողությունը օրական 16 ժամ է, որը տասն անգամ գերազանցում է 2004թվականի ցուցանիշին. կան նաև համայնքներ որտեղ ջրամատակարարման միջին տևողությունը արդեն շուրջօրյա է:

Ջրարտադրություն

Ընկերության սպասարկման տարածքում ջրարտադրությունը իրականացվում է երեք տարածքային մասնաճյուղերում ստեղծված <<Ջրառ>> միավորումների միջոցով` շահագործելով 105 ջրաղբյուր, 11 խմելու ջրի մաքրման կայան, 64 գործող քլորակայան, 347 գլխամասային աղբյուրներ, 69 ներհամայնքային պոմպակայաններ, 151 գլխամասային ջրաչափական հանգույց:

Ջրի մաքրում

Խմելու ջրի վարակազերծումն իրականացվում է հեղուկ քլորով և քլորակրով աշխատող 64 քլորակայաններում, իսկ ջրի որակի հսկողությունը կատարվում է տարածքային մասնաճյուղերում կահավորված քիմիկոբակտերիոլոգիական լաբորատորիաների միջոցով` համագործակցելով հիգիենիկ և հակահամաճարակային կենտրոնների հետ:

Բաշխում

Բաշխման գործընթացը իր մեջ ներառում է ընկերության սպասարկման գոտու բնակավայրերի ջրամատակարարման ներհամայնքային ցանցերի արդյունավետ տեխնիկական սպասարկումը, շահագործման և պահպանման գործընթացները, ջրակորուստների հայտնաբերումը և վերացումը: Ամենօրյա վերահսկում է իրականացվում ընկերության սպասարկման տարածքում գտնվող Էլեկտրոնային մակարդակաչափերով զինված ջրամբարներում, կազմվում է Օրվա կարգավորիչ ջրամբարների հստակ շահագործման ժամային գրաֆիկներ և տեղամասերի հետ համատեղ իրականացնում կարգավորված ջրամատակարարում: Աշխատանքներն իրականացնելիս շեշտը դրվում է բաշխիչ ցանցերում ջրաքանակի համաչափ բաշխման վրա ինչը և արդյունք է հանդիսանում նախատեսված գրաֆիկների հստակ պահպանման համար:

Կեղտաջրերի հեռացում

Հանրապետության բոլոր քաղաքների կենցաղային և արտադրական կեղտաջրերը հեռացվում են ջրահեռացման կենտրոնացված ցանցերի և գլխավոր կոլեկտորների միջոցով` ապահովելով տարածքների 60-80 (մայրաքաղաքում` 97 տոկոս) կեղտաջրերի հեռացումը:

Հաշվառում

Բաժանորդների հաշվառումը իրենից ներկայացնում է բաժանորդներին մատակարարած ծառայությունների քանակի և հասույթի հաշվարկը (ջրամատակարարում և ջրահեռացում), որը կատարվում է հետևյալ կերպ` հաշվարկվում է տվյալ բաժանորդի օգտագործած ջրի քանակը և ըստ այդ քանակի հաշվարկվում է հասույթը (բաժանորդի տվյալ ամսվա ծախսը, այսինքն` քանակը բազմապատկվում է տվյալ պահին գործածվող սակագնի հետ):