ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏԻՎ ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ

Ադմինիստրատիվ տնօրինության ստորաբաժանումներն են`

1. Ընդհանուր բաժին

2. Ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչություն

- Ֆինանսական բաժին

- Հաշվապահական հաշվառման բաժին

3. Ծախսերի վերահսկման և ներքին աուդիտի վարչություն

4. Իրավաբանական և ապահովագրական վարչություն

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ

Այս երկու տնօրինությունները ղեկավարվում են հատուկ վերահսկողի կողմից: Տեխնիկական տնօրինությունն իր վրա դրված խնդիրների լուծման նպատակով իրականացնում, կազմակերպում և ղեկավարում է ընկերության սպասարկման ոլորտի ջրամատակարարման և ջրահեռացման (ՋևՋ) համակարգերի տեխնիկական ուսումնասիրությունների գործընթացը, ընկերության սեփական միջոցների հաշվին Ջ և Ջ համակարգում իրականացվող շինարարական, մոնտաժային, աշխատանքների ներքին աուդիտի իրականացումը, ընկերության սպասարկման ոլորտի Ջ և Ջ համակարգերի, դրանց բոլոր օբյեկտների բնականոն աշխատանքն ապահովելու համար պահանջվող ուսումնասիրությունները, նախագծային աշխատանքների իրականացումը, հիմնական նորոգման, վերակառուցման, հեռանկարային զարգացման ծրագրերի կազմումը, տվյալների բազայի ստեղծումը, քարտեզագրումը և թվայնացումը:

Տնօրինության ստորաբաժանումներն են`

- Տեխնիկական վարչություն

- Ծառայությունների վարչություն

- Գույքի կառավարման բաժին

- Համայնքների գույքի գրանցման բաժին

Շահագործման տնօրինությունը Տնօրինությունն վերահսկողությունն իրականացնում է ընկերության սպասարկման աշխարհագրական տարածքում գտնվող բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման գլխամասային կառուցվածքների (պետական սեփականության) և ներհամայնքային ցանցերի (համայնքային սեփականության) տեխնիկական սպասարկումն ու շահագործումը` ապահովելով սպառողների ջրամատակարարումը` պահանջվող քանակի և որակի խմելու ջրով: Ջրամատակարարման համակարգերը սնվում են ջրառի 76 ինքնահոս եղանակով և 34 պոմպակայաններով գործող ջրաղբյուրներից:

Շահագործման տնօրինության ստորաբաժանումներն են `

- Արտադրության վարչություն

- Բաշխման վարչություն

- Հատուկ աշխատանքների վարչություն

ԿՈՄԵՐՑԻՈՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ

Կոմերցիոն տնօրինությունը համակարգում է ընկերության իրացման գործառնությունները, վերահսկում հասույթի և վճարումների գործընթացը, ինչպես նաև կենտրոնացված ձևով իրականացնում բյուջետային կազմակերպությունների և խոշոր սպառողների վճարումները:

Կոմերցիոն տնօրինության հիմնական նպատակներից մեկն է հանդիսանում` ընկերության հասույթի ձևավորումը, բաժանորդների հաշվառումը, ինչպես նաև բաժանորդներին մատուցված ծառայությունների դիմաց վարձավճարների գանձումը, արդյունավետ գործընթացի կազմակերպումն ու համակարգումը: Կոմերցիոն տնօրինության գերխնդրիներից է հանդիսանում նաև ընկերության բաժանորդների սպասարկման գործընթացի կազմակերպումն ու մատուցվող ծառայությունների բարելավվումը:

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ

Ներդրումային ծրագրերի համակարգման տնօրինության հիմնական գործառույթը ֆինանսական ինստիտուտների` Ասիական զարգացման բանկի, Համաշխարհային բանկի, ՎԵրակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից, վարկային ծրագրերի իրականացումն ու համակարգումն է:

ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ

Ջրահեռացման տնօրինությունը պատասխանատու է կեղտաջրերի մաքրման կայանների, կոյուղու պոմպակայանների և կոյուղաջրերի հեռացման հարցերի համար:

Կեղտաջրերի մաքրման կայաններ

Կեղտաջրերի մաքրման կայանների աշխատանքային գործընթացը.

Հոսող կոյուղաջրերից համապատասխան աղբամաններում(կեղտի կոնտեյներ) զտվում ու առանձնացվում է կոշտ աղբը, մանր քարերը, տիղմը և ճարպոտ մասերը, ապա տիղմը և ճարպոտ մասերը հատուկ աղբատար մեքենայի միջոցով տեղափոխվում և պահեստավորվում են համապատասխան աղբավայրում:

Կոյուղու պոմպակայաններ

Կոյուղու պոմպակայանների աշխատանքային գործընթացը.

Համայնքների կոյուղու ցանցից առաջացած կոյուղաջրերի որոշ ծավալը պոմպերի միջոցով մղվում է մոտակա կոյուղու գլխավոր կոլեկտոր:

Կոյուղու ցանց

Կոյուղու ցանցի աշխատանքային գործընթացը.

Համայնքների կեղտաջրերի ցանցում, ինչպես նաև գլխավոր կոլեկտորներում իրականացվում է պրոֆիլակտիկ մաքրում հետագա խցանումներից և վթարներից խուսափելու նպատակով: Կոյուղու համակարգերում պարբերաբար իրականացվում են ստուգումներ, անհրաժեշտության դեպքում վնասված ցանցում նաև գլխավոր կոլեկտրում թերություն հայտնաբերված հատվածներում կատարվում են համապատասխան վերանորոգման աշխատանքներ:

ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Մարդկային ռեսուրսների վարչությունն իրականացնում է գլխավոր գրասենյակի և ստորաբաժինների հետ աշխատանքային հարաբերությունների համապատասխանության ապահովումը` ՀՀ աշխատանքային օրենսգրքի, ընկերության ներքին կարգապահական կանոնների և այլ ներքին իրավական փաստաթղթերի պահանջներին համապատասխան: Մշակում է կադրային քաղաքականության, ինչպես նաև կադրերի ներգրավման և անընդհատ զարգացման համար անհրաժեշտ ռազմավարական ծրագրեր, դրանց իրականացման համար մեխանիզմների բացահայտումը, ինչպես նաև իրականացնում է ընկերության ներսում կոնֆլիկտային իրավիճակների բացահայտումը, վերլուծումը, կանխումը: Վարչությունը կազմակերպում և ղեկավարում է ընկերության գլխավոր գրասենյակում ՀՀ աշխատանքային օրենսգրքի, աշխատանքային այլ նորմերի պահանջներին համապատասխան գործավարություն և գործունեություն, նախաձեռնում անհրաժեշտ ընթացակարգերի և ներքին իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներ այլ շահագրգիռ ստորաբաժամումների հետ:

ՄՌԿ վարչության գործառույթներն ընդգրկում են նաև ընկերության աշխատակիցների ուսուցման, վերապատրաստման և մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների կազմակերպումն ու անցկացումը, ինչպես նաև գլխավոր գրասենյակի և տարածքային մասնաճյուղերի գործունեության համապատասխանատվության ապահովումն աշխատանքի պաշտպանության և տեխնիկայիւն անվատանգության և այլ նորմատիվ ակտերի պահանջներին: ՄՌԿ վարչությունը կազմակերպում է նաև ընկերության տարածքային մասնաճյուղերի ստորաբաժանումներում և օբյեկտներում տեխնիկայիւն անվատանգության, աշխատանքի պաշտպանության և հակահրդեհային կանոնների պահպանության վերաբերյալ հատուկ հրահանգներով, մատյաններով, անհրաժեշտ նյութերով, դիտողական ազդարարող պարագաներով, ինչպես նաև աշխատակիցներին հատուկ արտահագուստով, կոշիկներով, անհատական պաշտպանիչ միջոցներով ապահովման գործընթացները:

Ուսուցման և վերապատրաստման բաժին

Ուսուցման և վերապատրաստման բաժինը կազմակերպում է ընկերության ուսուցման և վերապատրաստման դասընթացների պլանի մշակումը, մասնագիտական և պաշտոնների որակավորման բարձրացման դասընթացների անցկացումը և աշխատակիցներին համապատասխան սետիֆիկատների տրամադրումը:

Համագործակցելով ընկերության ստորաբաժանումների հետ` բացահայտում է աշխատակիցների մասնագիտական ունակությունների թույլ և ուժեղ կողմերը, դասակարգում մասնագիտական վերապատրաստման առավել կարիք ունեցող աշխատակիցների թիրախային խմբերը, կազմում ուսումնական ծրագրեր: Ընկերության շահագրգիռ ստորաբաժանումների հետ համատեղ, Բաժինը մասնակցում է ՋևՋ ոլորտում օգտագործվող և ապագայում նախատեսվող սարքավորումների ուսումնասիրման, դրանց տեխնիկական սպասարկման, շահագործման և պահպանման վերաբերյալ հրահանգների, ուսումնական ձեռնարկների մշակման աշխատանքներին:

Ուսուցման և վերասպատրաստման դասընթացներն հիմնականում անցկացվում են ընկերության ուսուցման և վերապատրաստման կենտրոնում, որն հիմադրվել է 2007 թվականին` Համաշխարհային Բանկի ֆինանսական աջակցությամբ:

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Հասարակայնության հետ կապերի վարչության հիմնական գործառույթն է հանդիսանալ ընկերության կորպորատիվ հաղորդակիցը ընկերության, պետական լիազոր մարմիների, քաղաքացիական հասարակության և բաժանորդների միջև: Վարչությունը իրականացնում է հանրային իրազեկման տարաբնույթ ծրագրեր, որոնք ընկերության և բաժանորդների միջև խթանում են արհեստավարժ հարաբերությունների ձևավորումը: Ընթացիկ ծրագրերը քննարկելու, հաշվետվություններ ներկայացնելու և ապագա համագործակցության նպատակները ներկայացնելու նպատակով, հասարակայնության հետ կապերի վարչությունը պետական մարմինների և տարբեր գերատեսչությունների հետ կանոնավոր հանդիպումներ է կազմակերպում: Համագործակցելով զանգվածային լրատվական մարմինների հետ, վարչությունը հաճախակի կազմակերպում է մամլո ասուլիսներ և հարցազրույցներ, որոնց ընթացքում տարածում է ջրամատակարարման ոլորտի տեղեկատվություն, մեկնաբանում է իրականացվող ծրագրերի ընթացքը և պարզաբանվում բաժանորդներին հուզող հարցերը: Վարչությունը պատասխանատու է նաև ընկերության կորպորտաիվ վարկանիշի բարձրացման համար, որի նպատակով պարբերաբար կազմակերպում է բազմաբովադակ գործնական միջոցառումներ և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրեր:

ՈՐԱԿԻ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Վարչությունը պատասխանատու է ընկերության որակի, տեխնիկայի անվտանգության և արխիվացման գործընթացների համար: Վարչության հիմնական գործառույթներն են կազմակերպել կառավարման որակի, անվտանգության ժամանակակից չափանիշների ներդրումը, մշակել ընկերությունում կառավարման, ՋևՋ ծառայությունների մատուցման, որակի չափանիշները ՀՀ օրենսդրությամբ պահանջվող ժամանակակից նորմերին համապատասխանացնելու համալիր ծրագրերը և դրանց իրականացման ընթացակարգերը: Ինչպես նաև, համագործակցելով Մարդկային Ռեսուրսների Կառավարման վարչության հետ, Որակի և բնապահպանության վարչությունը ստեղծում է պաշտոնի անձնագրեր:

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունը իրականացնում կենտրոնական գրասենյակի, մասնաճյուղերի և տեղամասերի համակարգչային տեխնիկայի կառավարումը: Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունը կազմակերպում է ուղիղ համակարգչային կապ ընկերության կազմում, որը հնարավորություն է տալիս ցանկացած տեղեկատվության տեղափոխություն կենտրոնական գրասենյակի, մասնաճյուղերի և տեղամասերի միջև:

ՋՐԻ ՈՐԱԿԻ ՎԱՉՈՒԹՅՈՒՆ

Վարչության հիմնական գործառույթն է վերահսկել և համակարգել ընկերության գործող 23 լաբորատորիաների միջոցով իրականացվող բնակչությանը մատակարարվող խմելու ջրի որակի մշտական լաբորատոր-արտադրական հսկողության աշխատանքները: Հիմնական նպատակն է կանխել խմելու ջրի որակի վատթարացման, բնակչության շրջանում ջրային բնույթի սուր վարակիչ հիվանդությունների և թունավորումների վտանգը: Բաժինը մշակում է ջրի որակի հսկողության բարելավման ծրագրերը և ջրի որակի հետազոտությունների ժամանակացույցերը, կազմակերպում է ջրի նմուշառումը, խմելու ջրի որակի զգայորոշական, ֆիզիկաքիմիական և մանրէաբանական, ինչպես նաև հեռացվող կոյուղաջրերի կենսաքիմիական հետազոտությունների կատարումը: Իրականացնում է խմելու ջրի վարակազերծման հսկողությունը` ջրի քլորապահանջի, ախտահանիչ նյութերի դոզայի և մնացորդային քանակների որոշմամբ և ապահովում է ջրի մաքրման կայաններում օգտագործվող ռեագենտների դոզայավորումը, ջրում դրանց մնացորդային քանակների որոշումը: