Օգնություն զոհվածների ընտանիքներին

Սույն թվականի մայիսի 30-ին «Սաուղ» ընկերության տնօրեն Պատրիկ Լորենը դրամական օգնություն տրամադրեց ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված, Կապանի բնակիչ Գագիկ Կոլյայի Փարսադանյանի և Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ Ռոբերտ Աբրահամի Աբրահամյանի ընտանիքներին՝ յուրաքանչյուրին 300 000-ական դրամի չափով։ Տնօրենը նշեց, որ այդ նախաձեռնությունը նպատակ ունի մի փոքր թեթևացնելու հայրենիքի համար իրենց կյանքը տված հերոսների ընտանիքների հոգսը։ Նա իր զորակցությունը հայտնեց ընտանիքներին և արիություն ու կորով մաղթեց նրանց, ինչպես նաև նաև առաջարկեց ընտանիքների դպրոցահասակ երեխաներին միանալ ընկերության աշխատակազմի երեխաների համար կազմակերպվող ամառային ճամբարին։

Բացի այդ, հունիսի 1-ին Գյումրիում և Վանաձորում կայացած հանդիպումների ժամանակ «Լոռի ջրմուղկոյուղի», «Շիրակջրմուղկոյուղի», «Նորակունք», ընկերություները կառավարող կոնսորցիումը՝ «Սաուղ» ընկերությունը, «ԷՅ-Ի-ՋԻ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի և «ԷՄ-ՎԻ-ՎԻ դեկոնի» հետ համատեղ դրամական աջակցություն ցույց տվեց քառօրյա պատերազմի ժամանակ զոհված, Գյումրի քաղաքի բնակիչներ Հրաչ Վարդանի Գալստյանի, Ալեքսան Գևորգի Առաքելյանի և Վանաձոր քաղաքի բնակիչ Կարեն Դավթյանի ընտանիքներին՝ յուրաքանչյուր ընտանիքին տրամադրելով 300 000-ական դրամ։ Կազմակերպիչները ընդգծեցին այս ընտանիքների կողքին լինելու կարևորությունը։ Ընտանիքներից մեկի դպրոցահասակ երեխան ևս կմիանա վերը նշված ամառային ճամբարին։


Շրջայց դեպի Աշտարակ քաղաքի «ՀՋԿ» կառավարման կենտրոն

Ս. թ. Մայիսի 19-ին «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի վարչությունը հասարակական սեկտորի ներկայացուցիչների համար կազմակերպեց շրջայց դեպի Աշտարակ քաղաքի «ՀՋԿ» կառավարման կենտրոն: «Սպառողների միության», «Սպառողների աջակցման կենտրոնի», «Բնակարանային – կոմունալ ոլորտի աշխատողների միավորման», «Համատիրությունների նախագահների ասոցացիայի» ներկայացուցիչներին «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ շահագործման գծով գործառնական տնօրենի տեղակալ Հովհաննես Գասպարյանը ներկայացրեց, թե ինչպես է կենտրոնը նորագույն տեխնոլոգիաների միջոցով հեռակառավարում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը։ ՀԿ ներկայացուցիչները հնարավորություն ունեցան ուղղելու իրենց հուզող հարցերը կենտրոնի աշխատակցին և ստանալու սպառիչ պատասխաններ։




03.04.2016 Մրցույթում հաղթելու համար ունենք բավական լավ արդյունքեր. «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն

«Հայջրմուղկոյուղի» ընկերությունը ներկայացրեց 2015 թվականի հաշվետվությունը: Ընկերության գլխավոր տնօրեն և պայմանագրի կառավարիչ Պատրիկ Լորենը անցած տարվա ցուցանիշներից գոհ է: Նրա խոսքով՝ իրենց վերջնական նպատակը բոլոր բաժանորդներին 24-ժամյա ջրամատակարարման ապահովումն է: Նշենք, որ 2015 թվականին վարկային միջոցներով ընկերությունում ներդրվել է 35 մլն դոլար: Ավելացնենք, որ 2017 թվականին ողջ հանրապետությունում լինելու է խմելու ջրի մեկ օպերատոր: Մրցույթն արդեն մեկնարկել է: Հայտ են ներկայացրել 4 ընկերություններ:


03.02.2016 Ջրամատակարարման և ջրահեռացման ֆրանսիական ներդրումները

«Հայջրմուղկոյուղի»-ն 200 մլն դոլարը ներդրել է ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտներում:

Սրանք այն ժանգոտած ու փտած խողովակներն են, որոնք այսօր պատմություն և ցուցադրության առարկա են դարձել: «Հայջրմուղկոյուղի» ընկերության տնօրեն Պատրիկ Լորենը համեմատում է` ինչպիսի՞ն էր ջրամատակարարման ցանցը Հայաստանում 2004-ին և հիմա: Մոտ 10 տարի առաջ ֆրանսիական «ՍԱՈՒՂ» ընկերությունն ստանձնեց «Հայջրմուղկոյուղի» ընկերության կառավարումը: Պատրիկ Լորենը փաստում է` վերջին 12 տարիների ընթացքում ջրամատակարարման որակը բարելավվեց, միջին տևողությունն էլ: Ընկերությունը մոտ 200 մլն դոլարի ներդրում է կատարել ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտում, ընդհանուր ներդրումները պետք է հասցնի 1 մլրդ դոլարի:

Պատրիկ Լորենի հաշվարկով՝ ևս 20 տարի է անհրաժեշտ, որ Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի մոտ 6000 կիլոմետրի հասնող ցանցը նորոգվի: Ջրամատակարման և ջրահեռացման աշխատանք է կատարվելու հանրապետության 560 գյուղական համայնքներում: Ընկերությունը շահագործման է հանձնել կոյուղու մաքրման կայաններ Գավառ, Մարտունի, Վարդենիս, Ջերմուկ և Դիլիջան քաղաքներում: Այդ կայանները մաքրվում են եվրոպական չափանիշներով ու նորագույն տեխնոլոգիաներով:


09.16.2015 թ. անցկացված վիճակահանության շահումների հանձնում.


Վիճակահանության շահումների հանձնում 29.06.2015թ.


Լոռու մարզից վիճակահանությամբ հաղթող է ճանաչվել 57 ամյա Ռոբերտը 29.06.2015թ.


Շիրակի մարզից վիճակահանությամբ հաղթող է ճանաչվել գյումրեցի Ռուբեն Գևորգյանը 29.06.2015թ.


Էդգար Ստեփանյանը՝ հեծանվավազքի երիտասարդների Եվրոպայի չեմպիոն



Էդգար Ստեփանյան

Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սան, Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի շրջանավարտ Էդգար Ստեփանյանը (անձնական մարզիչ՝ Կարեն Սարգիսով) Հունաստանի մայրաքաղաք Աթենքում անցկացված հրապարակային հեծանվավազքի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում սկրատչ մրցաձևում (40 շրջան խմբակային մրցավազք) նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

Էդգար Ստեփանյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանացած Հայաստանի առաջին հեծանվորդը, որը ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում, և որի շնորհիվ Աթենքի հեծանվահրապարակում հնչել է Հայաստանի հիմնն ու բարձրացել մեր երկրի դրոշը:

Մրցաշարում հաջող են հանդես եկել նաև մեր մյուս հեծանվորդներ Պավել Ստեփանյանն ու Մհեր Մկրտչյանը` զբաղեցնելով համապատասխանաբար 10-րդ և 19-րդ տեղերը:

Տեղեկացնենք, որ Հայաստանի հավաքականն իր վաստակած ոսկե մեդալով հայրենիք է վերադառնալու այսօր՝ հուլիսի 18-ին՝ կեսգիշերին մոտ:

Հիշեցնենք նաև, որ մինչ առաջնությունը Ծաղկաձորում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք անցկացնող հեծանվային սպորտի հավաքական թիմի անդամներին այցելել և հաջողություն էին մաղթել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն ու Հայաստանի հեծանվային մարզաձևի ֆեդերացիայի նախագահ Արման Սահակյանը:


Նվեր մարզիկին.

Ֆրանսիական «Սաուղ» կազմակերպությունը, որը հանդիսանում է «Հայջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», Արմավիրի «Նոր Ակունք» «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ կառավարիչը, մշտապես աջակցել է սպորտի զարգացմանը Հայաստանում: Տաս տարիների ընթացքում ընկերությունը սերտ համագործակցել է հեծանվային մարզաձևի դահուկավազքի և գոլֆի ֆեդերացիանների հետ:

«Սաուղ» ընկերության տնօրեն Պատրիկ Լորենը նվիրաբերեց բարձր դասի պռոֆեսիոնալ հեծանիվ հեծանվային մարզաձևի ֆեդերացիաի սան՝ միջազգային կարգի սպորտի վարպետ, աշխարհի հրապարակային հեծանվավազքի երիտասարդական առաջնության խմբային վազքի բրոնզե մեդալակիր՝ Էդգար Ստեփանյանին: Պատրիկ Լորենը ցանկացավ նորանոր հաջողություններ մարզիկին և հաղթանակ հուլիսի տասին Հունաստանում կայանալիք Եվրոպայի առաջնությունում:


Նախարար Գաբրիել Ղազարյանի և Պատրիկ Լորենի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը կյանքի է կոչվել



Նվեր մարզիկին

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը օրերս ընդունել էր «Սաուղ» ընկերության տնօրեն Պատրիկ Լորենին, որը «Հայջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», Արմավիրի «Նոր Ակունք» «Լոռի-ջրմուղկոյուղի» ընկերությունների հավատարմագրային կառավարումը ստանձնած ֆրանսիական «Սաուղ» կազմակերպության տնօրենն է, և նրա հետ քննարկել է հեծանվային սպորտի հետ կապված կազմակերպչական հարցեր:

Նախարարն իր գոհունակությունն է հայտնել Պատրիկ Լորենի սպորտի և, մասնավորապես, հեծանվային սպորտի նկատմամբ ցուցաբերած ուշադրության կապակցությամբ և նշել, որ բարձր է գնահատում տարբեր մարզաձևերը ներկայացնող մարզիկներին աջակցելու նրա նախաձեռնությունները: Պարոն Լորենը, շնորհակալություն հայտնելով նախարարին ջերմ ընդունելության համար, իր կողմից խոստացել է հեծանվային սպորտի Հայաստանի հավաքականի անդամներից մեկին տրամադրել մարզագույք և հունիսի 1-ին հանդիսավոր պայմաններում պրոֆեսիոնալ հեծանիվ է հանձնել միջազգային կարգի սպորտի վարպետ, աշխարհի հրապարակային հեծանվավազքի երիտասարդական առաջնության խմբային վազքի բրոնզե մեդալակիր Էդգար Ստեփանյանին: Պ. Լորենը հաջողություններ է մաղթել մարզիկին և հույս հայտնել, որ հուլիսի 10-ին Հունաստանում կայանալիք Եվրոպայի առաջնությունից Էդգարը կվերադառնա հաղթանակով:


Տոն երեխաների համար 31.05.2015թ.

ֆրանսիական «Սաուր» ընկերությունը հովանավորել է մի շարք Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ:

Ավետիկ Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանւմ «Սաուր» ընկերության ֆինանսավորման շնորհիվ, «Նունյոս» հայ-շվեդական բարեգործական հիմնադրամը տոնական միջոցառում կազմակերպեց Գավառի մանկատան սաների և անապահով ընտանիքների երեխաների համար: Երեխաների ժամանցը մի քանի հետաքրքիր մասից եր բաղկացած՝ նկարչություն, մանկական գրքերի ընթերցանություն, վիկտորինա և իհարկե համերգային ծրագիր:

Ֆրանսիական «Սաուղ» կազմակերպությունը, որը հանդիսանում է «Հայջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», Արմավիրի «Նոր Ակունք» «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ կառավարիչը, հավատարիմ մնալով իր կորպորատիվ սոցիալական պատասխանության քաղաքականությանը, մշտապես ֆինանսական աջակցություն է ցուցաբերել՝ մանկատների և անապահով ընտանիքների երեխաներին:


Տոն երեխաների համար


Տոն երեխաների համար



Տոն երեխաների համար


Տոն երեխաների համար

SAUR-ը մասնակցեց Եվրոպաի օր միջոցառմանը... 24 մայիս 2014թ.

Մայիսի 24-ին SAUR-ը մասնակցեց Եվրոպայի օրը միջոցառմանը, որը կազմակերպել եին «Deem communications» կազմակերպությունը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը:

Կազմակերպված տեղեկատվական ցուցահանդեսին ներկայացված էին կազմակերպություններ որոնք ԵՄ աջակցությամբ տարբեր ծրագրեր են իրականացրել:


«Եվրոպայի օր» միջոցառում


«Եվրոպայի օր» միջոցառում



Եվրոպայի օրը ՙմիջոցառում


Եվրոպայի օրը ՙմիջոցառում

«Հայջրմուղկոյուղի» «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Նոր Ակունք», «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ կառավարիչ` ֆրանսիական «Սաուր» ընկերության գործադիր նախագահ Ժերոմ Լե Կոնտի գլխավորած պատվիրակության այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Մայր Տաճար

Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկեսն ընդունեց ֆրանսիական «Սաուր» ընկերության գործադիր նախագահ Ժերոմ Լե Կոնտի գլխավորած պատվիրակությունը


Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Մայր Տաճար


Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Մայր Տաճար



Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Մայր Տաճար


Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Մայր Տաճար


Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Մայր Տաճար


Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Մայր Տաճար


Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Մայր Տաճար


Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Մայր Տաճար

Ամանորյա միջոցառում մանկատան երեխաների համար (18-ը դեկտեմբերի 2013թ. ՀՀ ք. Երևան)

2013 թվականի դեկտեմբերի 18-ին «Հայջրմուղկոյուղի» ընկերությունը կազմակերպեց սոցիալապես անապահով երեխաներին նվիրված միջոցառում: Մանկատան շուրջ 100 երեխա մասնակցեց այս ամանորյա միջոցառմանը, որը տեղի ունեցավ քաղաքային գրադարանում:

ՀՋԿ տեխնիկական և շահագործման վերահսկողը և ընկերության մի շարք աշխատակիցներ մասնակցեցին այս միջոցառմանը: Հյուրերին ողջունելու համար երեխաները ամանորյա բանաստեղծություններ ու երգեր էիր պատրաստել: Ողջույնի խոսքից հետո եկավ Ձմեռ պապը և ՀՋԿ աշխատակիցները ամանորյա նվեր բաժանեցին մանուկներին: Իհարկե, այս կարգի միջոցառումները ուրախություն ու բերկրանք են պատճառում մանկատան երեխաներին ու ևս մեկ անգամ կարևորում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի առկայությունը:


Մեկնարկեց հաշմանդամային սպորտի հանրապետական 11-րդ փառատոնը 11.06.2013թ.

Հայաստանի հաշմանդամային սպորտի հանրապետական 11-րդ փառատոնին այս տարի գրանցվել է մասնակիցների աննախադեպ մեծ թիվ: Հայաստանի տարբեր մարզերից մասնակցում է մոտ 100 մարզիկ, ովքեր փառատոնի երեք օրերին կմրցեն վեց մարզաձեւերում:


Երեխաների Պաշտպանության միջազգային Օր /միջոցառում մանկատան երեխաների համար (1-ը հունիս, 2013թ. ՀՀ, ք. Երևան)

2013 թվականի հունիսի 1-ին «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերությունը «Նունյոս» հասարակական կազմակերպության հետ միասին կազմակերպեց Երեխաների պաշտպանության օրվան նվիրված միջոցառում: Միջոցառման նպատակն էր կազմակերպել երեխաների նկարների ցուցահանդես, որի հասույթը փոխանցվեց մանկատան երեխաների կարիքների բարելավման համար: Մանկատան մոտ 100 երեխա մասնակցեց միջոցառման, ովքեր վայելեցին հայ երաժիշտների կատարումներն, որի ավարտիվ նկարեցին նոր նկարներ նվիրված ջրի պաշտպանությանը:


Մուլտիպլիկացիոն հերոսները զվարճեցնում են

մանկատան երեխաներին


Երեխաները նկարում են բնության և ջրի թեմայով

Ջրի Եվրոպական Երիտասարդական 11-րդ Պառլամենտ (12-19 մայիս, 2013թ, ՀՀ, Սևանա լիճ)

Ս/թ մայիսի 12-ից 19-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանը հյուրընկալեց Ջրի Եվրոպական Երիտասարդական 11-րդ Պառլամենտը: Եվրոպական 15 պետություններից 100 պատվիրակ, խմբի ղեկավարներ, փորձագետներ և բարձրաստիճան հյուրեր ժամանեցին Հայաստան` Այդ երկրներն էին՝ Հայաստան, Ավստրիո, Բելգիա, Բուլղարիա, Խորվաթիա, Ֆրանսիա, Հունաստան, Գերմանիա, Լատվիա, Մոլդովա, Նիդեռլանդներ, Լեհաստան, Ռուսաստան, Շվեցարիա և Թուրքիա: «Ջրային ռեսուրսների կառավարումը» Ջրի Եվրոպական Երիտասարդական 11-րդ Պառլամենտը թեման էր և այդ պատճառով երիտասարդներին ներկայացվեց Հայաստանում հանրային-մասնավոր համագործակցության մոդելն ու լավագույն փորձը: Պառլամենտը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում գտնվող «Եվրոպական Ջրային Համերաշխություն» կազմակերպության նախաձեռնությունն է:

Եվրոպական կառույցները՝ Եվրամիությունը և Եվրախորհուրդը մշտապես աջակցում են այս իրադարձությունը: Հայաստանում Ջրի Եվրոպական Երիտասարդական 11-րդ Պառլամենտի գործընկերն էր ՍԱՈՒՂ/«Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերությունը: «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանատու էր միջոցառման ամբողջական կազմակերպման, լոգիստիկայի, ինչպես նաև երկրում միջոցառումը լուսաբանելու համար:


Ջրի Եվրոպական Երիտասարդական 11-րդ Պառլամենտի պատվիրակները



ՀՀ ԱԺ նախագահի ելույթը Ջրի Եվրոպական երիտասարդական 11-րդ պառլամենտի ընթացքում

Ջրի Եվրոպական Երիտասարդական 11-րդ Պառլամենտի պաշտոնական բացման և փակման արարողությունները տեղի ունեցան ՀՀ Ազգային Ժողովի նիստերի դահլիճում ՀՀ ԱԺ Նախագահի (բացման արարողության ընթացքում), ՀՀ Կառավարության անդամների, ԱԺ պատգամավորների, հայ և միջազգային այլ բարձրաստիճան հյուրերի ներկայությամբ: Մեկ շաբաթվա ընթացում Ջրի Եվրոպական Երիտասարդական 11-րդ Պառլամենտի պատվիրակները մասնակցեցին բազմաթիվ աշխատաժողովների, հանդիպեցին ջրային ոլորտի տարբեր փորձագետների և այցելեցին ջրամատակարարման կառույցներ: Ջրի Եվրոպական Երիտասարդական 11-րդ Պառլամենտի արդյունքներն են՝ ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում հարյուր վերապատրաստված երիտասարդ, մեկ պաշտոնական հռչակագիր, որը ներկայացվելու եվրոպական բոլոր երկրներում և մոտիվացված երիտասարդներ, ովքեր պատրաստ են քայլեր ձեռնարկել ջրային ոլորտի խնդիրների լուծման վերաբերյալ:

Հայաստանի համար Ջրի Եվրոպական Երիտասարդական 11-րդ Պառլամենտը կարևոր իրադարձություն էր երկիրը ներկայացնելու և միջազգային վարկանիշը բարձրացնելու ուղղությամբ: Պառլամենտը կարևոր էր նաև ՍԱՈՒՂ/«Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության համար, քանի որ այն հնարավորություն ընձեռնեց ներկայացնել մասնավոր-հանրային համագործակցության լավագույն փորձը և Հայաստանում ջրային ոլորտի ձեռքբերումները:


Այցելություն Գառնիի տաճար

Հայաստանի համար Ջրի Եվրոպական Երիտասարդական 11-րդ Պառլամենտը կարևոր իրադարձություն էր երկիրը ներկայացնելու և միջազգային վարկանիշը բարձրացնելու ուղղությամբ: Պառլամենտը կարևոր էր նաև ՍԱՈՒՂ/«Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության համար, քանի որ այն հնարավորություն ընձեռնեց ներկայացնել մասնավոր-հանրային համագործակցության լավագույն փորձը և Հայաստանում ջրային ոլորտի ձեռքբերումները:

«Նարեի և Նարեկի արկածները H2O մոլորակում» գրքույկի շնորհանդես (16-ը ապրիլի, 2013թ. ՀՀ, ք. Արտաշատ)




«Նարեի և Նարեկի արկածները H2O մոլորակում»

2013 թվականի ապրիլի 16-ին ՀՀ Արտաշատ քաղաքում մեկնարկեց ընկերության սպասարկման տարածքում գտնվող դպրոցներում կազմակերպվող ջրի պահմանման կրթական ծրագիր: Ընկերության կողմից պատրաստված հատուկ գրքույկի՝ «Նարեի և Նարեկի արկածները H2O մոլորակում» հիման 6-11 տարեկան երեխաների համար կազմակերպվեցին սեմինարներ, դասընթացներ և ինտերակտիվ միջոցառումներ: Միջազգային դոնոր կազմակերպությունների (ԱԶԲ և ՎԶԵԲ) կողմից ծրագիրը ստացավ ճանաչում և ֆինանսավորում և հաջողությամբ իրականացվեց բոլոր մարզերում: Տպագրվեց մոտ 100 000 գրքույկի օրինակ, որից 44 000 բաժանվեց սեմինարների մասնակցող աշակերտներին, 36 000 օրինակ՝ ուսուցիչներին և 20 000 օրինակ բաժանվեց համայքներում, հասարակական կազմակերպություններին և մանկատներին: 2013թվականի ապրիլի 16-ին:


Արտաշատում ջրի մասին գրքույկի մեկնարկ

Երեխաների պաշտպանության միջազգային օր (1-ը հունիս 2012թ.)


Ջրի համաշխարհային գագաթնաժողով (30-ը ապրիլի –1-ը մայիսի, 2012թ, Իտալիա, Հռոմ)

2012թվականի ապրիլի 30-ից մայիսի 1-ը Ջրի համաշխարհային գագաթնաժողովը Իտալիայի Հռոմ քաղաքում մեկ հարկի տակ հրավիրեց ջրային ոլորտում աշխատող մոտ 400 առաջատար մասնագետների, ընկերությունների ղեկավար անձանց, ոլորտում հայտնի միջազգային փորձագետների և լրատվամիջոցների: Ամեն տարի գագաթնաժողովը կազմակերպում է Global Water Intelligence միջազգային հայտնի կազմակերպությունը: Երկօրյա գագաթաժողի ընթացքում կազմակերպվեցին ավելի քան 80 կլոր-սեղան քննարկումներ, պաշտոնական նիստեր և աշխատաժողովներ, որտեղ ոլորտի մասնագետները ներկայացրին խմելու ջրի հիմնախնդիրները: Ջրի համաշխարհային գագաթնաժողովի օրակարգի կարևորագույն մասն է կազմում «Ջրի համաշխարհային մրցանակ» պաշտոնական մրցանակաբաշխությունը, որի ընթացքում պարգևատրվում են ջրի ոլորտում աշխատող լավագույն ընկերությունները` 10 անվանակարգերում: Այս տարի «Ջրային ոլորտում տարվա լավագույն ընկերություն» անվանակարգում Մադագասկարի, Իտալիայի, Իսպանիայի և Սաուդյան Արաբիայի հետ մրցում էր նաև Հայաստանը: Այս հինգ երկրներից Հռոմ էին հրավիրվել ջրային ոորտում հաջողություն գրանցած ընկերությունները: Հայաստանը ներկայացնում էր «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերությունը: Պաշտոնական նիստի ընթացքում հինգ ընկերությունները հակիրճ ներկայացրին իրենց գործունեության հաջողված ծրագրերը, որից հետո նիստի 400 մասնակիցները կենդանի քվեարկության միջոցով ճանաչեցին հաղթող ընկերությանը: Լավագույն ներկայացման և հաջողված գործունեության համար «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ արժանացավ 2012թ. Ջրի համաշխարհային գագաթաժողովի «Ջրային ոլորտում տարվա լավագույն ընկերություն» մրցանակին: Վերջին մի քանի տարիների ընթացքում սա «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ համար միջազգային ճանաչում և դրական զարգացում էր: