ՆԱԽԱԳԾԵՐ

1. Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Ջրամատակարարման և ջրահեռացման սեկտորի ծրագրիՋրամատակարարման և ջրահեռացման սեկտորի ծրագրի

Պայմանագիր. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) միջև 2007թ. դեկտեմբերի 18-ին կնքվել է Վարկային համաձայնագիր (Վարկ 2363-ARM), և նույն ամսաթվին Ծրագրի համաձայնագիր` ԱԶԲ-ի և «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի հետ` «Ջրամատակարարման և ջրահեռացման սեկտորի ծրագրի» իրականացման նպատակով:.

Վարկը ուժի մեջ է մտել 2008թ. մայիսի 28-ին:

Ֆինանսական միջոցներ. 45 մլն ԱՄՆ դոլար որից ԱԶԲ վարկ` 36.0 մլն ԱՄՆ դոլար ՀՀ համաֆինանսավորում` 9.0 մլն ԱՄՆ դոլար:

Ծրագրի նպատակ . Ծրագիրը կբարելավի հանրապետության թվով մոտ 21 քաղաքների և 101 գյուղերի շուրջ 600 000 բնակչության կենցաղային պայմանները, շրջակա միջավայրը, առողջապահությունը և տնտեսական աճի հնարավորությունները` անվտանգ և ապահով ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման միջոցով:

Ծրագրի ավարտ ` 2012 թվականի դեկտեմբերի 31-ը.

2. Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող Ջրամատակարարման և ջրահեռացման սեկտորի ծրագիր- լրացուցիչ ֆինանսավորում

Հայաստանի Հանրապետության կառավարության և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) միջև 2012թ. մայիսի 03-ին կնքվել է Վարկային համաձայնագիր «Ջրամատակարարման և ջրահեռացման սեկտորի ծրագրի - լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի իրականացման նպատակով:.

Ֆինանսական միջոցներ. 50 մլն ԱՄՆ դոլար, որից ԱԶԲ վարկ` 40.0 մլն ԱՄՆ դոլար, ՀՀ համաֆինանսավորում` 10.0 մլն ԱՄՆ դոլար: Վարկը ուժի մեջ է մտել 2012 թվականի սեպտեմբերի 14-ին: Վարկը ուժի մեջ է մտել 2012 թվականի սեպտեմբերի 14-ին:

Ծրագրի նպատակ. Ծրագրի տարածքի 18 քաղաքների և 92 գյուղերի ջրամատակարարման համակարգերի վերանորոգում, փոխարինում և/կամ ընդլայնում:

Ծրագրի ավարտ` :2017 թվականի ապրիլի 30-ը

3. Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Համայնքային ջրամատակարարման և ջրահեռացման ծրագիր–լրացուցիչ ֆինանսավորում

Պայմանագիր . Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության ՄԶԸ միջև 2008թ. նոյեմբերի 24-ին կնքվել է Ֆինանսավորման համաձայնագիր որպես Lրացուցիչ ֆինանսավորում Համայնքային ջրամատակարարման և ջրահեռացման II ծրագիրը իրականացնելու նպատակով:

Ֆինանսական միջոցներ . 25.8. մլն ԱՄՆ դոլար, որից ՄԶԸ վարկ` 19.8 մլն ԱՄՆ դոլար, ՀՀ համաֆինանսավորում` 5.9 մլն ԱՄՆ դոլար:

Վարկը ուժի մեջ է մտել 2009թ. մարտ 24-ին:

Ծրագրի նպատակ : Համայնքային ջրամատակարարման և ջրահեռացման ծրագիր – լրացուցիչ ֆինանսավորում (Ծրագիր II) կաջակցի ընթացիկ ծրագրի ջրամատակարարման համակարգերի վերանորոգման և բարելավումների առաջընթացին, ինչպես նաև կերկարացնի գործող կառավարման պայմանագիրը:

Ծրագրի ավարտ . 2011 թվականի դեկտեմբեր:.

Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվողՀամայնքային ջրամատակարարման ծրագիր.

Պայմանագիր . 2012 թվականի փետրվարի 24-ին Հայաստանի Հանրապետությունը և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը (ՎԶՄԲ) կնքեցին Վարկային համաձայնագիրը (Վարկ 8129-AM) և նույն ամսաթվին ՎԶՄԲ-ը և «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն կնքեցին Ծրագրի համաձայնագիր Համայնքային ջրամատակարարման ծրագրի իրականացման համար:

Ֆինանսական միջոցներ . 18.0 մլն ԱՄՆ դոլար, որից ՎԶՄԲ վարկ՝ 15.0 մլն ԱՄՆ դոլար, ՀՀ համաֆինանսավորում ՝3.0 մլն ԱՄՆ դոլար: Վարկը ուժի մեջ է մտել 2012 թվականի հունիսի 23-ին:

Վարկը ուժի մեջ է մտել 2012 թվականի հունիսի 23-ին:

Ծրագրի նպատակ: Ծրագրի նպատակներն են՝ (ա) Մասիս, Էջմիածին և Աշտարակ քաղաքների, ինչպես նաև հարակից գյուղական համայնքների ջրամատակարարման համակարգերի վերանորոգում, (բ) ՀՋԿ ՓԲԸ-ի սպասարկման տարածքի քաղաքներում և գյուղերում ջրաչափերի փոխարինում և տեղադրում՝ հոսակորուստների նվազեցման նպատակով, (գ) պոմպակայանների և ջրամբարների ավտոմատացման համակարգերի տեղադրում, և (դ) ՀՋԿ ՓԲԸ-ի շարագործման և տեխսպասարկման կարիքների համար սարքավորումների և մեխանիզմների ձեռք բերում

Ծրագրի ավարտ ` 2015 թվականի հունիսի 30-ը :




1. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկիԵվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող Սևանա լճի բնապահպանական ծրագիր

Պայմանագիր.Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Հայաստանի Հանրապետության միջև 2007 թվականի ապրիլի 26-ին կնքվել է Վարկային համաձայնագիր գործառնական համար 37030, և նույն ամսաթվին ՎԶԵԲ-ի և «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի միջև ստորագրվել է Ներդրման դրամաշնորհային համաֆինանսավորման պայմանագիր «Սևանա լճի բնապահպանական ծրագրի» իրականացման նպատակով:

Ֆինանսական միջոցներ ՎԶԵԲ վարկ` 7.0 մլն ԵՎՐՈ, ՎԶԵԲ դրամաշնորհ` 5.0 մլն ԵՎՐՈ, ՀՀ համաֆինանսավորում` 1.76 մլն ԵՎՐՈ:

Վարկը ուժի մեջ է մտել 2009թ. հոկտեմբերի 09-ին:

Ծրագրի նպատակ : Կեղտաջրերի մեխանիկական մաքրմամբ կայանների կառուցում Գավառ, Վարդենիս և Մարտունի քաղաքներում և կոյուղացանցի վերանորոգում Գավառ, Վարդենիս, Մարտունի, Ջերմուկ և Սևան քաղաքներում: Սևանա լճի բնապահպանական ծրագիրը հանդիսանում է ՀՋԿ ՓԲԸ-ի կողմից իրականացվող երկարաժամկետ կապիտալ ներդրումների առաջին քայլը` ուղղված արդյունավետության բարձրացմանը, շահագործման և տեխսպասարկման ծախսերի նվազեցմանը, ջրակորուստների, ինչպես նաև Սևանա լիճ և Հրազդան գետ թափվող չմաքրված կոյուղաջրերի նվազեցմանը:

Ծրագրի ավարտ : `2012 թվականի դեկտեմբերի 31-ը:

2. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկիԵվրոպական ներդրումային բանկի Եվրոպական միության ֆինանսվորմամբ իրականացվող Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագիր

Պայմանագիր. 2011 թվականի հուլիսի 14-ին Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև կնքվեց Վարկային համաձայնագիր (գործառնական համար 40718) և նույն ամսաթվին ՎԶԵԲ-ի և «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի միջև կնքվեց Ծրագրի համաձայնագիր «Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագրի» իրականացման նպատակով:

2011 թվականի հունվարի 20-ին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության, որը ներկայացված է Եվրոպական հանձնաժողովի միջոցով, և «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի միջև կնքվեց Ֆինանսական համաձայնագիր («Դրամաշնորհի համաֆինանսավորում») նույն ծրագրի իրականացման նպատակով:

2012 թվականի օգոստոսի 08-ին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև կնքվեց Ֆինանսական պայմանագիր և նույն ամսաթվին ԵՎԲ-ի և «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի միջև կնքվեց Ծրագրի համաձայնագիր նույն ծրագրի իրականացման նպատակով:

Ծրագիրը նախատեսում է նաև աջակցություն տեխնիկական դրամաշնորհի տեսքով այլ դոնոր կազմակերպությունների կողմից:

Ֆինանսական միջոցներ. 26.04 մլն ԵՎՐՈ, որից ՎԶԵԲ վարկ՝ 6.5 մլն ԵՎՐՈ, ԵՆԲ վարկ՝ 6.5 մլն ԵՎՐՈ, ԵՄ դրամաշնորհ՝ 7.6 մլն ԵՎՐՈ, այլ դոնոր կազմակերպություններ՝ 1.1 մլն ԵՎՐՈ, ՀՀ համաֆինանսավորում՝ 4.34 մլն ԵՎՐՈ:

Ծրագրի նպատակ. Ծրագրի նպատակն է՝ (ա) համայնքային ջրամատակարարման բարելավում Տավուշ, Լոռի, Շիրակ, Գեղարքունիք, Կոտայք, Սյունիք և Վայոց Ձոր մարզերում, և (բ) կեղտաջրերի մաքրման կայանների և կոյուղու կոլեկտորի վերանորոգում Տավուշ (քաղաք Դիլիջան) և Վայոց Ձոր (քաղաք Ջերմուկ) մարզերում:

ՎԶԵԲ-ի վարկը ուժի մեջ է մտել 2012 թվականի հոկտեմբերի 15-ին: ԵՆԲ-ի վարկը ուժի մեջ է մտել 2013 թվականի նոյեմբերի 04-ին: Ծրագրի ավարտ` 2015 թվականի հունիսի 30-ը:

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ

ԱԶԲ - Ասիական Զարգացման Բանկ

Արմավիր

Շրջակա Միջավայրի Նախնական Զննություն I - Արմավիր

Արարատ

Շրջակա Միջավայրի Նախնական Զննություն II - Արարատ

Լոռի

Շրջակա Միջավայրի Նախնական Զննություն III - Լոռի

Կոտայք

Տավուշ

Վայոց Ձոր

Շրջակա Միջավայրի Նախնական Զննություն VIII - Վայոց Ձոր

Հանրային Իրազեկում VIII - Վայոց Ձոր

ՎԶԵԲ - Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ

Հայաստանի Փոքր Քաղաքների Ջրամատակարարման Ծրագրի Ճարտարագիտական Նախագիծ Եվ ........Տեխնիկական Վերահսկողություն

Շրջակա Միջավայրի Կառավարման Պլան

Սեվանա Լճի Բնապահպանական Ծրագիր

Վերակառուցման Եվ Զարգացման Եվրոպական Բանկ

ՀԲ - Համաշխարհային Բանկ

Շրջակա Միջավայրի Կառավարման Եվ Մոնիտորինգի Պլան

KfW - Գերմանական Բանկ