ՍԱՈՒՂ: տեղական իշխանությունների համար հանրային ծառայությունների համապարփակ պատվիրակված կառավարում

Օպտիմալացնել ջրային ռեսուրսների կառավարումն ու գործառնությունը, կեղտաջրերի մաքրումը, թափոնների օգտահանումն ու վերամշակումը, հանգստի գոտիների կառավարումը՝ սրանք են այն տեխնոլոգիական, տնտեսական եւ սոցիալական մարտահրավերները, որոնց ՍԱՈՒՂ ֆրանսիական ընկերությունը արդյունավետորեն արձագանքել է իր կազմավորումից ի վեր (1933 թվականից):

Որպես բնապահպանական ծառայությունների պատվիրակված կառավարման երկարատև մատակարար, ՍԱՈՒՂ խումբը աջակցում է տեղական իշխանություններին եւ արդյունաբերական ընկերություններին հաջողությամբ իրականացնել ջրամատակարարման, բնապահպանական ծառայությունների, ինժեներական, ենթակառուցվածքային ծառայությունների, հանգստի եւ ընդհանուր տեխնիկական սպասարկման ծառայությունների ծրագրեր:

Link: www.saur.com/en

ՍԱՈՒՂ ընկերության տվյալներ
1.7 միլիարդ եվրո € 13 000 10 000 18 միլիոն
Ընկերության 2012թ-ի  եկամուտը աշխատակից Տեղական իշխանությունների հետ կնքած պայմանագրեր բաժանորդ


ՍԱՈՒՂԸ Հայաստանում

2004 թվականի հոկտեմբերի 19-ին ՍԱՈՒՂ ընկերությունը ՀՀ կառավարության, ի դեմս Ջրային Տնտեսության Պետական Կոմիտեի հետ ստորագրեց կառավարման պայմանագիր, որի նպատակն է կառավարել «Հայջրմուղկոյուղի» ՓԲ պետական ընկերությունը:
2004 թվականի հոկտեմբերի 19-ից Պայմանագրի կառավարիչը սկսել է իր գործունեությունը: Պայմանագիրը ստորագրվեց 4 տարի ժամկետով, իսկ այնուհետեւ երկարաձգվեց մինչեւ 2013 թվականի դեկտեմբերի 31 –ը: 2013 թվականի դեկտեմբերի 12-ին Հայաստանում ՍԱՈՒՂ ընկերության կառավարման պայմանագիրը ևս երկարացվեց մինչև 2016 թվականի կեսերը:

Հայաստանում իր գործունեությունը իրականացնելու նպատակով, SAUR ընկերությունը ստեղծել է հայկական մասնաճյուղ ՍԱՈՒՂ ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ անվամբ, որի 100% բաժնետոմսերը պատկանում է ՍԱՈՒՂ ընկերությանը: